Սյունիքի, Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներից ահազանգում են ադրբեջանցիների սադրանքների մասին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։ Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն […]