Դուք, ա՜յ հուդայածին կերպարանքներ, երբե՛ք չեք հասնի ձեր տռփանքին: Մենք ի զորու էինք հաղթելու, ի զորու էինք մեր ազատագրած հող Հայրենին պաշտպանելու
Այս նոր պատերազմի ողջ ընթացքում հաղթանակ ենք երգել և աղոթել Արարչին. խնդրել ենք հավատքով և վստահ եղել՝ կտրվի մեզ: Քննել ենք պատմական անցյալը և համոզված ենք եղել, որ Հայկյան արդար բազուկը պսակված է հաղթությամբ: Ավա՜ղ, նույնիսկ չենք մտածել, որ թերևս հուդայական ախտը կարող է սողոսկած լինի մեր հաղթության էության մեջ… Ահա՛ մեր բուն ձախողման պատճառը: […]