23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

«A la Տեր-Պետրոսյան». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է. «A la Տեր-Պետրոսյան a. Կորոնավիրուսը հունվարից պատերազմ է հայտարարել Հայաստանին, բայց այս իշխանությունների կախարդական փայտիկին չէր։ b. Պատերազմի ողջ բեռը այս իշխանությունները թողել են ժողովրդի վրա։ c. Ով չտեսնելու է տալիս ժողովրդի ծանր վիճակը եւ այս վարչակազմի հանցավոր ապիկարությունը, կամա թե ակամա, դառնում է հանցակից։ Սեփական […]

Երբ անձը հայտարարում է՝ «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ այլևս որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. փաստաբան

Այսօր ականատես եղանք ՄԻԵԿ 3-րդ հոդվածի ակնհայտ ու դասագրքային խախտման` նվաստացնող վերաբերմունքի։ Նախ առնվազն այն պահից սկսած, երբ անձը հայտարարում է. «թողեք, գալիս եմ», կրկնում է դա մի քանի անգամ, պատրաստականություն հայտնելով գնալ այնտեղ, որտեղ իրեն առաջարկում են գնալ ոստիկանները, նրա նկատմամբ այլևս որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող, նման անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, իր ֆեյսբուքյան […]

«Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում, պարոն աննախադեպ։ Նիկոլ, ասում ես ոստիկանը իրավունք ունի և պետք է ուժ կիրառի ժողովրդի դեմ։ Արդեն ոստիկանն էլ ժողովրդինը չէ՞։ Հասար մուրազիդ՝ վարչապետ դարձար, հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում։ Ոստիկանությունը հիմա […]

Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին. Լևոն Տեր-Պետրոսյան (ilur.am)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պարզագույն սիլլոգիզմ» վերնագրով կարճ հոդված է հրապարակել ilur.am կայքում։ «a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,   c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։

Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ապաշնորհության և հանցավոր անգործության հետևանքով 252 մարդու մահվան պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Հայաստանի քաղաքացին պետք է ցանկանա և պահանջի(!!!), որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա` պայմանով, որ կոռուպցիոն բուրգ երկրում չպետք է լինի: Պատկերացնու՞մ եք` ինչ է ասում: Սա ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆ է, որովհետև ծխախոտի, ադամանդի ու […]

Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ

Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ, նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նա մասնավորապես նշել է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ […]

Ո՞րն է քաղաքացու մեղքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հարցեր է ուղղել վարչապետին

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը դիմել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին և մի շարք հարցադրումներ է արել՝ խնդրելով այդ հարցերը տալ վարչապետին: «Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին Առաջիկա բրիֆինգի ժամանակ վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. 1. Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում […]

Հայտարարում ենք #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը. Վահան Բաբայան

Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, և վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան և ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել և հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որևէ ակցիա և խոչընդոտեցին մեր գործունեությանը։ Լրագորղների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության  նախագահ Վահան Բաբայանը։ […]

Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկրում արտակարգ դրություն է, առանց չափազանցության՝ աղետ։   Ու եթե առաջին մի քանի գրառումները դեռ կարելի էր հիմնավորել բացատրական աշխատանքի անհրաժեշտությամբ, ապա երեկվանից այս ամենն արդեն լրիվ հակառակ ազդեցություն է ունենում. Նիկոլի «պայքարը» դարձել է համատարած ծաղրուծանակի թեմա։   Իր համար կոմֆորտի զոնան միտինգ անելն է։ Եւ ցանկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի