28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել «թիթեռ եք նկարում»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թիվն անցավ 17 հազարը: Այսօր ունենք 397 նոր դեպք եւ 19 մահ, 3-ը՝ այլ հիվանդությունից: Իսկ պարոն աննախադեպը ժողովրդի առողջապահական եւ սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն հալածում է նրանց, ովքեր հանդգնում են խոսել իր ձախողման մասին: Գործ արեք, մարդիկ կոտորվում են, ընկել […]

«Գիշերները քնել ենք փողոցներում, որ ինքը նստի, մենք լավ ապրենք, բայց էսօր էդ լավը չեմ կարողնաում հասկանամ՝ որն ա». Ակցիայի մասնակիցը՝ Փաշինյանի մասին

Արարատի մարզի մի քանի համայնքի բնակիչներ ակցիա են անում կառավարության դիմաց։ Նրանք բարձրացնում են տրանսպորտի հարցը։ Մեկ այլ բնակիչ էլ ջրի խնդրի մասին խոսեց։ «Ես կխնդրեի որևէ մեկն էս ջրի շշի պարունակությունը փորձաքննության անցկացներ ու պատասխան տան՝ էս ջուրն իրավունք կա՞ խմելու, թե՞ չկա։ Եթե թույլտվություն եղավ, որ կարող ենք խմել ու կարող են խմել […]

ԱԱԾ–ն տեսանյութ է տարածել․ Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]

Տպավորություն է, որ Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մանվել Գրիգորյանի խոշտանգման փաստով․ Լևոն Բաղդասարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել։  «Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:   Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք […]

Վերաքննիչ դատարանը կքննի Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 15-ին, ժամը 14։00-ին կսկսի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քոչարյանը 2020 թվականի […]

«Վարչապետին մարտահրավեր նետեց փողոցը»․ Ծառուկյանի տան խուզարկությունն ու երևանյան ակցիաները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը, ապա՝ նրա հարցաքնությունն ու դրան հաջորդած զարգացումները ՀՀ ԱԱԾ շենքի մոտ, ակտիվորեն լուսաբանել են՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ արտասահմանյան լրատվամիջոցները։ Առավել մանրամասնորեն իրադարձությունները լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները,այդ թվում՝ այն միջազգային լրատվամիջոցները, որոնք ունեն հայաստանյան թղթակից։ Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացնելով […]

Ծառուկյանական բեկումնային կիրակին. ինչ դիտեց և ինչ տեսավ Հայաստանը

Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները. 1. Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանության տեսակետից […]

Մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է. «Եվ այսպես, Ծառուկյանի մասին հետևյալը՝ գաղափար չունեմ, թե արդյոք նա գործել է իրեն մեղսագրվող հանցանքները, բայց կասկած չունեմ նաև, որ նա կարող էր ամեն առավոտ մատղաշ երեխեք ուտել ու խնդիր չէր ունենա, եթե Փաշինյանին չընդդիմանար: Իրեն հետապնդելու միակ պատճառը քաղաքական է: Ընդ որում, պետք է նշեմ նաև, որ […]

Չի կարող լինել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում. Գլխավոր դատախազի խորհրդական

Չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրհամյանը։ «Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի