17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2020

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 23 247 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 759-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 12 149 մարդ (+814), այս պահին բուժվում է 10 557-ը (-68)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 541 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 410 (+13), այլ պատճառներով՝ 131 Մեկ օրում մահացել է 13 մարդ

«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասե՞ր է տալիս․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի այդ անձի կողմից արված գրառումը… Տարրական նողկանք ապրեցի, երբ աչքովս ընկավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը՝ կապված ԲՀԿ+1-ի կողմից ՍԴ ուղղված դիմումի կապակցության արված գրառումը… Ուրեմն այս դիլետանտը, ով կորոնավիրուսի տարածման առաջին օրերին Նիկոլի հետ միասին հումորներ էր անում այդ վարակի վերաբերյալ և հասարակությանը […]

Նիկոլ Փաշինյանի ու պետության հակամարտությունը մտել է եզրափակիչ փուլ․ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ու պետության հակամարտությունը մտել է եզրափակիչ փուլ 88–ի շարժման, անկախության հանրաքվեի, Ղարաբաղյան պատերազմի ու հաղթանակի տարիներին ո՞վ կպատկերացներ, որ այս օրի ենք հասնելու։ Մարտի դաշտում զոհվողները գիտեի՞ն, որ իրենց ոսկորների վրա այսպիսի երկիր է կառուցվելու։ Միգուցե այս ամենը պայմանավորված է պետության «փողոցային» ծագման բնույթո՞վ։ Միգուցե սա «գործարանայի՞ն» […]

Ծանրագույն իրավիճակին հավելվեց նաև սահմանադրական ճգնաժամը․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ներկայացրել է հակաճգնաժամային ծրագրի իրենց դրույթները։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Հայաստանը հայտնվել է խորագույն և բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք և հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։ Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական և […]

«Զավթված է»․ գիշերն ակցիա է տեղի ունեցել ՍԴ մոտ

Հունիսի 26-ի գիշերն ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել օգտատերը Արգիշտի Գեւորգյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից. «Գործող իշխանությունները գնացին Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղիով»: Ակցիայի մասնակիցը նշել է, որ գործող իշխանությունները գնացին գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով և […]

ՍԴ-ն դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց շատերի դեմքը․ «Հրապարակ»

«Ո՞վ կսպասեր, որ մեր կյանքում որեւէ դերակատարում չունեցող Սահմանադրական դատարանը կդառնա այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի շատերի դեմքը։ Եթե, օրինակ, ՍԴ անդամներն ամիսներ առաջ օգտվեին ՍԴ դատավորների «կաշառքի» օրենքից՝ համաձայնեին եւ վաղաժամ թոշակի գնային, իշխանությունը չէր գնա այսպիսի օրինախախտումների, չէր ցուցադրի իր ողջ էությունը, եւ մենք չէինք համոզվի, որ դեմոկրատի ու ժողովրդավարի անվան տակ գործ […]

«Սի­րո և համերաշխու­թյան» հեր­թա­կան դրսև­ո­րու­մը՝ ան­վա­նար­կում­նե­րով ու մատ թափ տա­լով․ «Փաստ»

Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանը ամփոփիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բառ անգամ չխոսեց կատարողականի մասին: Կես ժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը անընդհատ մատ էր թափ տալիս բառիս ամենաիսկական ու փոխաբերական իմաստով: Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն եւ չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, […]

Նոր գրոհ. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։ Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները […]

Ուղիղ միացում՝ Սահմանադրական դատարանից

ՀՀ վարչապետի և իշխանական թիմի տեսանկյունից, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ 3 դատավոր պետք է հավաքի իրերը, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ։ Այնինչ, ըստ իրավաբանական համայնքի՝ չի կարող նման բան լինել, քանի դեռ խորհրդարանը չի փոփոխել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը։ Բացի այդ, ՍԴ է մուտք արվել ԱԺ Բարգավաճ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի