Ինչպես են փորձում փրկել ոստիկանապետին. հրապարակումը հեռացվեց. «Ժողովուրդ»
«Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճատներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների եւ ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց եւ կտրեցին հիվանդասենյակում գտնվող […]