23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2020

Նիկոլ Փաշինյանը գլխավոր ապակայունացնող գործոնն է․ Տրոֆիմչուկ․ 168.am

168.am-ը գրում է․ «168․am-ը գրավոր մի շարք հարցեր է ուղղել ռուս քաղաքական և անվտանգության հարցերով վերլուծաբան, միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև. – Պարոն Տրոֆիմչուկ, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում քննարկվում են 2019 թվականի ապրիլի 15-ին առաջարկված կարգավորման պրոյեկտը, որը, նրա խոսքով, ենթադրում է փուլային կարգավորումը: Ի պատասխան՝ […]

Ձեր էս կարանտինն էլ ա շոու, ով ուր ուզի կգնա. Արշակ Զաքարյան

«Հերիք ա կապիկություն անեք, արա, հերիք ա էտ ձևականությունը, պոպուլիզմը, արա: Եթե որևէ մեկին չի կարելի, ուրեմն ոչ մեկին չի կարելի: Հավասարությունից էիք խոսում իշխանության գալուց, բա ո՞ւր ա էտ հավասարությունը: Գնացել էք դրոնով կապիկություն եք անում, շոու եք անում: Թքեմ ձեր ձևական, շոումեն, սուտ, սերիալի դեռռռռասան երեսին: Ձևականություններին վերջ տվեք, գործ եք անում, արեք, […]

Ձեր կողքին եմ, որ երբեք չմոռանանք այս օրը. Ռենո Մյուզելիեի ուղերձը՝ Ապրիլի 24-ի առիթով

Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել: Նա մասնավորապես նշել է. «105 տարի առաջ սկսվեց հայերի ցեղասպանությունը. կոտորածներ, կտտանքներ, տեղահանություններ, բարբարոսություններ: Այսօր մենք մեկուսացված ենք։ Ամեն տարի ես հայկական ծագումով ֆրանսիացիների կողքին եմ, ամեն տարի ես ձեր կողքին եմ, որպեսզի երբեք չմոռանանք այս օրը […]

Թանկյանի և Փաշինյանի համատեղ երգի ողջ հասույթը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամին

Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն եւ ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:  «Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի […]

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք և մեկ մահ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 81-ով՝ հասնելով 1677-ի: Բուժվածների թիվը 803 է ։ Փաստացի բուժվողների թիվը՝ 846 ։ Մահացել է 28 մարդ։ Ընդհանուր թեստերի քանակն է 17342 : Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Համավարակի հետևանքները հարկերի վրա. ով և ինչպես է դա զգացել․ 168.am

168.am–ը գրում է․ «Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ պետական բյուջեի եկամուտների վրա։ Այլևս պարզ է, որ այս տարի ակնկալվող հարկային եկամուտները չեն ստացվելու։ Այլ հարց է, թե մինչև ուր կարող են հասնել բյուջեի կորուստները։ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած առաջին եռամսյակի խոշոր հարկ վճարողների ցանկը վկայում է, որ բյուջեի մուտքերի վրա համավարակի ազդեցություններն […]

«Կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է կտրականապես փոխի իր կողմից վարվող քաղաքականությունը, ընդունի իր սխալները, կա՛մ ժամանակ առաջ պետք է գտնենք նոր վարչապետ».Գագիկ Մինասյան

«Աշխարհի բոլոր երկրներում համավարակն ու դրա թողած սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար իրականացվում է ուժերի մոբիլիզացիա, աշխարհի բոլոր երկրները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հաղթահարեն այն, մեզանում ճիշտ հակառակն է տեղի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը: Նա համոզված է, որ հասարակության […]

Պոպուլիզմն ու կոմունալ վարձերը վճարելու մշակույթը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արևմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում: Մեր երկրում այս մշակույթ-համակարգը […]

Բացառություն՝ Արտուշ պապի համար․ նրան թույլ տվեցին բարձրանալ հուշահամալիր

Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը, ժամը 2։00–ին մոտ, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի