Ընկեր փանջունի. Իրավունք
2021 ԹՎԱԿԱՆ. ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Քննիչ- Դուք իսկապես զվարճանալու համար որոշեցիք անել հեղափոխությո՞ւն: Պատասխանող- Այո՛, զուտ զվարճության համար: Քննիչ- Իսկ չէի՞ք մտածել` դիմել հոգեբույժի: Պատասխանող- Մտածում էի, բայց հեղափոխություն անելն ավելի զվարճալի էր: ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարան չինական կորոնավիրուսին «Գոլդեն փելեսում» հարմարավետ տեղավորեն, իսկ սեփական քաղաքացիներին ասֆալտին փռեն: ԽՆՋՈՒՅՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՀԻՆ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլը մարտի 1-ին Ծաղկաձորում կորոնավիրուսի կենացին մի տիկ գինի է խմել, իսկ մարտի 1-ի իրադարձությունների առթիվ մի լավ պարել ա: ԹՈՒ, ԹՈՒ, ԹՈՒ… Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը աչքի ուլունքն է: ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ Հոգեբանները պարզեցին, թե ինչու Նիկոլն իրեն համեմատեց Հիսուսի հետ: Բանն այն է, որ իրեն տեսնելիս, շատերն ասում են «Տեր Աստված, էլի էս Նիկոլը»: ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Քաղաքագետների համաշխարհային ասոցացիայից հայտնում են, որ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կոնսիլիում են արել եւ եկել եզրահանգման, որ այնտեղ վիճակը ծայրահեղ կայուն ծանր է: ՄԵՐԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ (ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ) Նիկոլը իմ ախպերն է, ես էլ եմ մերժել Սերժին, Նիկոլն էլ… ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Կենդանիների պաշտպանության հայկական ասոցացիայից հայտնում են, որ ամենակենդանասեր ալիքը Հ1-ն է, քանի որ այդ ալիքով ամենաշատն են ցույց տալիս տարբեր կենդանակերպեր: