24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընկեր փանջունի. Իրավունք

2021 ԹՎԱԿԱՆ. ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Քննիչ- Դուք իսկապես զվարճանալու համար որոշեցիք անել հեղափոխությո՞ւն:

Պատասխանող- Այո՛, զուտ զվարճության համար:

Քննիչ- Իսկ չէի՞ք մտածել` դիմել հոգեբույժի:

Պատասխանող- Մտածում էի, բայց հեղափոխություն անելն ավելի զվարճալի էր:

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարան չինական կորոնավիրուսին  «Գոլդեն փելեսում» հարմարավետ տեղավորեն, իսկ սեփական քաղաքացիներին ասֆալտին  փռեն:

ԽՆՋՈՒՅՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՀԻՆ

Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլը մարտի 1-ին  Ծաղկաձորում կորոնավիրուսի կենացին  մի տիկ գինի է խմել, իսկ մարտի 1-ի իրադարձությունների առթիվ  մի լավ  պարել ա:

ԹՈՒ, ԹՈՒ, ԹՈՒ…

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի  ամենաարդյունավետ միջոցը աչքի ուլունքն է:

ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ

Հոգեբանները պարզեցին, թե ինչու Նիկոլն իրեն համեմատեց Հիսուսի հետ: Բանն այն է, որ  իրեն տեսնելիս, շատերն ասում են «Տեր Աստված, էլի էս Նիկոլը»:

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Քաղաքագետների համաշխարհային ասոցացիայից հայտնում են, որ Հայաստանում տիրող  իրավիճակի վերաբերյալ կոնսիլիում են արել եւ եկել եզրահանգման, որ այնտեղ վիճակը  ծայրահեղ կայուն ծանր է:

ՄԵՐԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ (ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ)

Նիկոլը իմ ախպերն է, ես էլ եմ մերժել Սերժին, Նիկոլն էլ…

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կենդանիների պաշտպանության հայկական ասոցացիայից հայտնում են, որ  ամենակենդանասեր ալիքը Հ1-ն է, քանի որ այդ ալիքով ամենաշատն են ցույց տալիս տարբեր կենդանակերպեր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ