23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2020

«Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն… Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ: Արդեն 6 ամիս է՝ ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն: Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության […]

Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Սա քննարկման դրված նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող 450-րդ հոդվածն է… Հեղափոխական, ժողովրդավարական ու ազատական լոզունգների ներքո ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ։ Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը, իսկ հանրությունը դադարելու է տեղեկատվություն ստանալ այս կամ այն ենթադրյալ հանցագործության մասին։ Իսկ հաշվի առնելով […]

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հողով բարձված բեռնատարների հողը տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնեն պոչամբարի պատվարը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։

Կառավարությունը միանգամից 240 աշխատատեղ է փակում

Փետրվարի 12-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանության պոլիկլինիկան արդյունավետ չի գործում, որ այդ պոլիկլինիկայից օգտվում է ոստիկանության աշխատողների շատ քիչ տոկոսը։ Կառավարության որոշմամբ, Հայաստանի ոստիկանության բժշակական վարչության հոսպիտալի աշխատակիցներին ժամանակ է տրվել մինչև մարտի 10-ը, որից հետո հոսպիտալը փակվելու է: Փետրվարի 27-ին տեղեկությունն իմանալուց հետո բժշկական հաստատության աշխատակիցներն ու հիվանդները միասին բողոքի […]

«ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինայնին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած և Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը:   Նիկոլ Փաշինյանի […]

1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. Հրապարակ

Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ «Ֆուռերում» կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները […]

Արսեն Թորոսյանը Վրաստանի ԱՆ-ի հետ քննարկել է կորոնավիրուսի հարցը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է․ «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:  Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»։    

Վրաստանում մի քանի տասնյակ մարդիկ կարանտինի մեջ են` բժշկական հատուկ վերահսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ  Sputnik Գրուզիայի` այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի