24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ իշխանական պատգամավորները և քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինայնին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած և Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը:

 

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը՝ որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում:

«Մյունխենյան սկզբունքները կրած ունեն Մադրիդյան սկզբունքներին», «Արցախյան բանակցություններում մենք երբեք ավելի լավ դիրքեր չենք ունեցել քան այսօր», «Մյունխենյան սկզբունքները հստակ նշում է այն գծերը , որոնց վերաբերյալ մենք ունենք այս դիրքորոշումը» տիպի մի շարք պատգամավորների կողմից արտաբերած քարոզչական աղբը ողողում է համացանցը այն ժամանակ, երբ նույն ԱԳ նախարարը, քիչ թե շատ հասկանալով իրական խնդիրները, ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից:

ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետևից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել»:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ