24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է: Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային սկանդալ է հասունանում. Հրապարակ

Վրաստանը հայկական կոնյակի մուտքը Ռուսաստան խոչընդոտելու նոր ձև է գտել՝ կանգնեցնում է տարանցիկ բեռները լաբորատոր ստուգումներ կատարելու պատրվակով: 1990-ականների սկզբի իրավական «բեսպրեդելը» վերադառնում է:

Վրաստանի սահմանին գտնվող Գեզի տերմինալում արդեն մոտ երկու շաբաթ է, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարներ են կուտակված։ Այս մասին հայտնեց բեռնափոխադրողներից մեկը։ «Ֆուռերում» կոնյակի սպիրտ է։ Վրաստանի մաքսավորները և սահմանային մյուս ծառայությունները ապօրինի գործողություններ են կատարում։ Խլում են բեռնափոխադրող վարորդների վարորդական վկայականները և փաստացի կալանավորում են մեքենաները։ Պատճառաբանում են, որ պետք է ստուգեն տեղափոխվող խմիչքի որակը, այն դեպքում, երբ խոսքը տարանցիկ բեռների մասին է, որոնք ոչ թե Վրաստանում են իրացվելու, այլ Ռուսաստանում։

«Ես արդեն 20 օր կանգնած եմ տերմինալում,- ասում է վարորդներից Ա.-ն,- ինձ ասեցին, որ պետք է կոնյակի սպիրտի որակը ստուգեն լաբորատորիայում։ Վրաստանի լաբորատորիան ստուգեց և եզրակացրեց, որ որակը բավարար է, բայց ինձ էլի բաց չթողեցին, ասելով, որ պետք է փորձանմուշներ վերցնեն ու ուղարկեն Ֆրանսիայում գտնվող ինչ-որ լաբորատորիա, որ այնտեղ էլ ստուգում իրականացնեն։ Կարող է ստուգեն բեռը, եթե մաքսանենգության կասկած կա, կամ եթե ինֆորմացիա ունենան, որ զենք ենք տեղափոխում։ Բայց սպիրտի որակը ստուգելու իրավունք չունեն։ Ինձ հետ առաջին անգամ է նման բան կատարվում։ Եթե մեզ մի օր էլ պահեն, շուռ ենք տալու ֆուռերը հետ, գանք կառավարության շենքի մոտ»։

Տրանսպորտային ընկերությունն ուշացման մեկ օրվա համար 20 000 դրամ է պահանջում բեռների տերերից։ Նրանք կարծում են, որ Վրաստանի իշխանությունները սահմանին խոչընդոտներ ստեղծելով հայկական ընկերությունների համար, ձգտում են դուրս մղել նրանց խմիչքի ռուսական շուկայից, այդ տեղը վրացական արտադրության ոգելիցով լրացնելու համար։

Թերթը դիմեց Արտգործնախարարություն և Վրաստանում Հայաստանի դեսպանատանը՝ փոխանցելով այդ ատյաններին բեռնափոխադրողների բողոքը։ «Դեսպանությունը տեղյակ է, և քայլեր ձեռնարկվում են»,- պատասխանեց ԱԳՆ խոսնակ ԱՆՆա Նաղդալյանը՝ չհայտնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։ «Արդեն զբաղվում ենք խնդրով։ Շնորհակալություն տեղեկատվության համար»,- հաղորդեց Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ