03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

«Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք». Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իչ էջում գրել է. «Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն: Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք: Թե չէ մեզ ինչ, նույն […]

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Այս պահին  իրավիճակը կայուն է, վերահսկելի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասաց նա։ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։ Հիշեցնենք՝ ժամը 14.40-ին […]

Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին , Հենարան մամուլի ակումբում

Հունվարի 24-ին՝ ժամը  12:00-ին , Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի  Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ,  Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը: ԹԵՄԱ՝   ՀՀ-ում սպանդանոցային մորթին  անցնելու որոշում. ռիսկերն ու վտանգները.  փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի. սպանդանոցային մորթի մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը: 

Արթուր Վանեցյանը հերքում է պահանջում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից

12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ նյութ: Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։ […]

Միջին տարիքի տղամարդը ցած է նետվել Կիեւյան կամրջից

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի հրամանատար Սիփան Մուրադյանի գլխավորությամբ։ Ժամանել են […]

Ի՞նչ է կատարվում. մանրամասներ Էրեբունի Պլազայում տիրող իրավիճակից. /տեսանյութ/

Քիչ առաջ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Էրեբունի Պլազայի կրակոցների վերաբերյալ լրագրողներին ասաց, որ 14:45 քաղաքացուց ահազանգ են ստացել, որ շենքում կրակոցներ են հնչում, Էրեբունի Պլազայում զինված մարդ կա: «Այստեղ են նաև իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, ոստիկանության ղեկավար կազմը, հանգամանքները կպարզվեն, լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց նա:

Ցույց տվեք՝ որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը․ անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա, կրակել /տեսանյութ/

Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն։ Բիզնես կենտրոնը շրջապատել են ոստիկանները։ Զինված անձը նաև ավտոմատով կրակել է։ Այս պահի տվյալներով վիրավորներ կարծես չկան։ Շենքը շրջպատել են ոստիկանները։ Շենքում կան գրասենյակներ։ Ըստ նախնական տեղեկությունների, նա պատանդառել է շենքի առաջին հարկում գտնվողներին։ Նա պահանջներ է ներկայացնում։ Ժամանել է Ալֆա ջոկատը։ ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից […]

«Մեկը լինի Նիկոլին հարցնի». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը լինի Նիկոլին հարցնի, այդ որ իրավական ակտով ես միանձնյա որոշում`մինչև հուլիսի 1-ը հետաձքել սպանդանոցներում կենդանիների սպանդը: Բա ուր մնաց ներքոնշյալ իրավական ակտերի կիրառումը: Հ.Գ. Արդարադատության նախարարին խնդրեք թող բացատրի, չնայած մեկը լինի իրան բացատրի` հայցադիմումը վկա»:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի