27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում․ Իգոր Զարգարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Իգոր Զարգարյանն իր վերլուծությունում նշել է․  «Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու: Հունվարի 21 «Novostink.net»-ին տված հարցազրույցում ես խոսեցի այս խնդրի բնույթի, առաջանալու պատճառների և հնարավոր լուծումների մասին: […]

Սա մարդկային ստորություն է․ Միհրան Հակոբյանը՝ ՍԴ նախագահի գործի մասին

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Ատելության կուսակցության բարոյականության գլխավոր լակմուսի թուղթը այն պնդումն է, թե ՍԴ նախագահին պետք է ամեն գնով հրաժարական պարտադրել, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել: Այս պնդումը շարքային երեսպաշտություն չէ, սա նույնիսկ ռասայական սեգրեգացիա չէ: Սա մարդկային ստորություն է»: Որովհետև Նիկոլ Փաշինյանն իր Ատելության կուսակցությամբ շրջապատված է […]

ՍԴ-ն՝ Փաշինյանի հակակոռուպցիոն տապալված քաղաքականության քավության նոխազ․168.am

168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Նա հերթական անգամ փնտրում է մեղավորների՝ արդարացնելու համար այս կամ այն բարձրագոչ հայտարարության անարդյունավետ իրականացումը․ այս դեպքում՝ իր հակակոռուպցիոն տապալված քաղաքականության համար մեղադրելով Սահմանադրական դատարանին։ Նա դեռ 2019 թվականի օգոստոսին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ արձանագրել էր, որ իրենք կարողացել են Հայաստանից […]

Խնձորի արտահանումն աճել է. ամանորյա ուղերձն էլ հեռարձակվել է ուղիղ եթերում. 100 փաստ վարչապետից

Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ. Խնձոր-աճը 3240տոննա կամ 32 տոկոս Կեռաս-աճը 1440 տոննա կամ 35 տոկոս Արքայանարինջ-աճը 2000 տոննա կամ 96 տոկոս և այլն: -2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող նոր համակարգիչներին: Այսպիսով, հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով: […]

Իրավաբանությունն ու օրենքը երբեք այսքան անարգված չեն եղել. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը գրում է․ «Նիկոլի բովանդակային դատարկությանը գալիս է փոխարինելու նաև ձևի ու ձևականի սնանկությունը։ Ես կզարմանայի, եթե Հրայր Թովմասյանի հետ աշխատել կարողանային սրանք։Մասնագիտական արժանապատվություն, գիտելիք, ամենօրյա լուռ աշխատանք կատարող մարդիկ պետք չեն սրանց։ Սրանց միայն մի բան է պետք։ Իրենց ցանկությունները (կապ չունի ինչ բնույթի) գուշակող հնազանդ կամակատարներ։ Իրավաբանությունն ու օրենքը երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան անարգված […]

Վերջին «բաստիոնը»․ ՍԴ-ն «վերցնելը» գերնպատակ է․ Հրապարակ

«Մինչ ոմանք հպարտանում են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցի թվերով եւ հայտարարում, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ տեղը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեր իշխանությունները «վերացնում» են քաղաքական հակառակորդներին եւ բացահայտ տեռոր իրականացնում Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ։ Երեկ արդեն իրավապահները […]

Դիրքեր գնալիս զինվորը սկսել է կրակել զինակիցներին․ մանրամասներ․ Ժողովուրդ

«Երեկ՝ ժամը 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ դեպքը եղել է այն պահին, երբ զինվորներին զենք են բաժանել դիրքեր տանելու նապատակով: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը, լիցքավորելով զենքը, ասել է մի քանի զինվորների՝ այն […]

Ավագանու ընդդիմությունը կզբաղվի «Հին Երևան»-ով․ Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Երեւանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երեւան» պրոյեկտով։ «Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող հին քաղաքի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, ի դեպ, Արթուր Մեսչյանի ընկերն է, հանգուցյալ Ժոկոյի` Գեւորգ Վարդանյանի (որի աղջիկներից մեկը պատգամավոր է, մյուսը՝ ավագանու անդամ` հայտնի «ականջ ծամողը») եղբայրն է։ Ճիշտ է, շինարարությունը սկսվել է Տարոնի ժամանակ, սակայն այն ժամանակ շինթույլտվությունը տրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի