17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՍԴ-ն՝ Փաշինյանի հակակոռուպցիոն տապալված քաղաքականության քավության նոխազ․168.am

168.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանը կրկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։ Նա հերթական անգամ փնտրում է մեղավորների՝ արդարացնելու համար այս կամ այն բարձրագոչ հայտարարության անարդյունավետ իրականացումը․ այս դեպքում՝ իր հակակոռուպցիոն տապալված քաղաքականության համար մեղադրելով Սահմանադրական դատարանին։

Նա դեռ 2019 թվականի օգոստոսին, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ արձանագրել էր, որ իրենք կարողացել են Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, սակայն դժգոհել է, որ կան որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ։ Եվ ահա, այս անգամ 2020թ. հունվարի 22-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանը կրկին մտահոգություն հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի տեմպերի և ծավալների վերաբերյալ և բացեց փակագծերը՝ բոլոր սլաքներն այս անգամ ուղղելով դեպի Սահմանադրական դատարան։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ա․ Կարապետյանի հարցին՝ վարչապետը նշեց, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, քննիչների և փորձագետների գերծանրաբեռնվածությունը, և այլն և, ի լրումն դրանց, նաև նշեց, որ իրավապահ համակարգն ունի մտահոգություններ՝ կապված Սահմանադրական դատարանի հետ: Նա նշեց, որ իրավապահ մարմինները մտահոգված են Սահմանադրական դատարանի ներկայիս դիրքավորմամբ, մասնավորապես՝ նրանով, որ, ի վերջո, ՍԴ-ն ազատ կարձակի բոլոր կոռուպցիոներներին:

Շատ մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի կողմից պետության ամենաբարձր ամբիոնից կրկին  դատական իշխանության հեղինակությունը խաթարող մտքեր հնչեցնելը, այն էլ՝ այն դեպքում, երբ միջազգային կառույցներն ակնհայտ պահանջում են գործադիր իշխանության ներկայացուցիչներից դրսևորել զսպվածություն և զերծ մնալ դատական իշխանության հասցեին արվող այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են խաթարել վերջինիս հանդեպ ունեցած հանրային վստահությունը:

Դեռ 2019թ․ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» կողմից հրապարակված արդյունքների վերաբերյալ զեկույցում ՀՀ իշխանություններին կոչ էր արվել բարձրացնել հանրային վստահությունը դատական համակարգի հանդեպ: Մինչդեռ Գործադիր իշխանության ղեկավարի կողմից պետության համար մեկ ամբիոնից արված նման արտահայտությունները միանշանակ չեն նպաստում այդ վստահության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ խաթարում են իրավական պետության գլխավոր երաշխավորի` Սահմանադրական դատարանի հեղինակությունը։

Պակաս մտահոգիչ չէ նաև այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում չհստակեցրեց, թե ում  նկատի ունի՝ ասելով իրավապահ մարմիններ, և, թե ինչ կերպ է այդ մարմինների կողմից արտահայտվել այդ մտահոգությունը: Քրեական դատավարությունում, առհասարակ, իրավապահ մարմիններ ասելով՝ նկատի են ունենում դատախազությանը, քննչական և հետաքննության մարմիններին: Եվ այս դեպքում իրավապահ մարմինների կողմից Սահմանադրական դատարանի առումով նման մտահոգություն հայտնելն առնվազն անհասկանալի է, քանի որ վերջինս ունի այն բոլոր լիազորությունները, որոնք թույլ են տալիս բացահայտել կոռուպցիոն դրսևորումները նաև դատական համակարգում և պայքարել դրանց դեմ: Տարիներ շարունակ կատարվող դատական բարեփոխումների հիմնական նպատակներից է մշտապես եղել դատարանների արտաքին անկախության ապահովումը, որը միջամտվել է գործադիր իշխանության և վերջինիս մաս կազմող իրավապահ մարմինների կողմից»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ