24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2020

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. Նիկոլ Փաշինյանին հունից հանել է գաղտնի հանդիպման մասին լուրը. Հրապարակ

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին։ Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրամասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին: Կայքի՝ Կառավարության […]

Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, արձագանքելով Արթուր Վանեցյանի գրառմանը, ֆեյսբուքյան հանրագրում գրառել է. «Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ: Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք: Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը […]

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:  «ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են […]

Ողջ գործընթացը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո. կոտրվել են խմբագիրների անձնական հաշիվները

Մեկ օրում երկու խմբագրի ֆեյսբուքյան էջ է կոտրվել; Այս մասին հայտնել են իրենք՝ խմբագիրները:  Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին գրում է․ «Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում եմ լուրջ բան չկա։ Հետո հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցը «ընկերական» ինձ գրում է, որ ՀԺ-ում հայտնված հոդվածի խմբագրի հերոսը, որտեղ խոսք […]

Շրջանցեք Իրանի և Իրաքի օդային տարածքները․ հայտարարություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, […]

«Վերնատունը»իր լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու  օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված  Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը: Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ  Սահմանադրությունն ու  պետականությունը կազմաքանդվում են։ Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով  մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։ Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։  Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին […]

Երկրի թիվ մեկ պատասխանատուն երկրի թիվ մեկ անպատասխանատուն է

Խաբված ժողովուրդը արթնանում է քնից: Բարոյահոգեբանական ներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ, հուզական դաշտ ստեղծելով, մարդկանց սոցիալ հոգեբանության նուրբ կողմերը շահարկելով Նիկոլը և իր հետ քայլածները 2018թ.-ի ապրիլին եկան իշխանության: Շուտով երկու տարի կլինի և հասարակությանը տրված ոչ մի խոստում կատարված չէ, փուչիկը պայթելու է շուտով: Եվ ուրեմն՝ հերթական էմոցիոնալ ֆոնն է պետք ստեղծել հետևյալ սցենարով. «անմեղ զոհի, […]

Մի իջեք Նիկոլի մակարդակին

Այսօր Նիկոլի գլխավոր խնդիրը քաղաքական ու հանրային կյանքի newsmaker մնալն է, դրանով նա փորձում է ուշադրության կենտրոնում լինել, առանց որի ինքն ոչինչ է։ Արդյունքում քննարկումների նշաձողը գնալով ավելի ցածր է գլորվում, քանի որ իր գիտակցությունը կենցաղային է, իսկ գիտելիքները՝ սահմանափակ։ Պետք չի իջնել իր մակարդակին, պետք չի իր սադրանքներին ենթարկվել։ Մեր նպատակը պետք է լինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի