26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Ճոխ եւ շենշող: 271 միլիոն 797 հազար դրամ կհատկացվի «Ամանոր 2020» միջացառումների համար

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարել: Օրակարգով նախատեսվում է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում  և Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 271,797.1 հազար դրամով և այն ուղղել «Ամանոր 2020» միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար՝ գեղարվեստական մասի ապահովում, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալություն և սպասարկում, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա […]

Եթե այս վիճակով մուտք է գործել ԱԺ, ապա արաբն էլ իրավունք ունի ջինսով մուտք գործել քաղաքապետարան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե այս տեսակն այս վիճակով կարող է մուտք գործել ՀՀ Ազգային ժողով և այսչափ անհոգ ինքնազբաղեցնել, ապա արաբն էլ իրավունք ունի ջինսով մուտք գործել Երևանի քաղաքապետարան։ Կա՞ այլ կարծիք…»

Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն թարգմանության մեջ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում ներառվել են նախադասություններ, որոնք նախարարի կողմից չեն հնչեցվել. Antifake.am

2019 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այս տարվա թվով հինգերորդ հանդիպումը: Այսօր` օրվա երկրորդ կեսին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԵԱՀԿ  26-րդ նախարարական համաժողովին, անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը: Նախարարի ելույթի 7 կետերը […]

Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննության վերաքննիչ դատական նիստին /տեսանյութ/

Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաննեի բողոքի քննությունը: Փաստաբան Հայկ Ալումյանի ելույթի ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց և չսպասելով դատավորի թույլտվությանը սկսեց խոսել, ինչին բավական կոշտ արձագանքեց նիստը վարող դատավոր Մխիթար Պապոյանը՝ նշելով, թե դատախազն ընդհատում է ոչ միայն փաստաբանին, այլ նաեւ դատավորին եւ որ օրենքը դատախազին թույլ չի տալիս նման […]

«Էս ի՞նչ դուխով եք 750.000 դոլար տալիս ամանորյա ծախսերին». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանին այսօրվա նիստում քննարկում է 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես առաջարկվում է. եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, 2) ծախսերի գումարն ավելացնել 271,797.1 հազար դրամով և այն ուղղել Ամանոր 2020 թ. միջոցառումների շրջանակներում Երևանում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման ծառայությունների համար […]

Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Կոստանտին Տեր-Նակալյան

Մինչև օրս անհասկանալի է՝ Արցախի շուրջ ինչ բանակցություններ են վարվում, ինչ փաստաթղթի շուրջ են այդ բանակցությունները վարվում, «Ադեկվատ» միաբանության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միաբանության ադամ Լիկա Թումանյանը։ «Ռուսաստանի ԱԳՆ-ն տարատեսակ հայտարարություններ է անում, այնուհետև կոշտ հռետորաբանություն ենք լսում Ադրբեջանի արտգործնախարարության կողմից։ Սրան հակառակ որևէ հակադարձում չենք լսում հայկական կողմից», – ասաց նա։ Միաբանության մեկ այլ […]

Փաշինյանը ևս խստագույնս պետք է պատժվի ոստիկանին վարկաբեկելու համար․ պատգամավորի առաջարկը տեղին է, բայց ուշացած․ Politik.am/տեսանյութ/

Իշխանություններն արդեն իսկ գիտակցում են, որ հասարակության լայն զանգվածների աչքերում կորցրել են վստահությունը։ Ամեն օր նոր բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք անհանգստացնում են իշխանավորներին։ Ներկա իշխանավորներն իրենց նախկին գործունեության ընթացքում վարկաբեկել են ոստիկանական համակարգը և արժեզրկել ոստիկանի աշխատանքը։ Այս մասին գրում Politik.am-ը եւ հավելում.  «Ոստիկանը իրենց ակտիվ ջանքերի շնորհիվ հեղինակազրկված է այլևս։ Վառ օրինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի