11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Կոստանտին Տեր-Նակալյան

Մինչև օրս անհասկանալի է՝ Արցախի շուրջ ինչ բանակցություններ են վարվում, ինչ փաստաթղթի շուրջ են այդ բանակցությունները վարվում, «Ադեկվատ» միաբանության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միաբանության ադամ Լիկա Թումանյանը։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն տարատեսակ հայտարարություններ է անում, այնուհետև կոշտ հռետորաբանություն ենք լսում Ադրբեջանի արտգործնախարարության կողմից։ Սրան հակառակ որևէ հակադարձում չենք լսում հայկական կողմից», – ասաց նա։

Միաբանության մեկ այլ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր հերթին նկատեց, որ ՀՀ արտգործնախարարությունն ամեն կերպ փորձում է հավաստիացնել՝ Բրատիսլավայում հակամարտող կողմերի միջև ոչ թե բանակցություններ, այլ ընդամենը կոնսուլտացիաներ են եղել։

«Մինչդեռ ադրբեջանական կողմը և ԵԱՀԿ ՄԽ-ն պնդում են, որ դրանք բանակցություններ են։ Համադրելով փաստերը՝ կարելի է գալ եզրահանգման, որ բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ: Մենք անհանգստություն ունենք, թե ինչ է բանակցվել, որի մասին դեռ տեղյակ չենք», – նշեց Տեր-Նակալյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ