17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր երկու հարյուր հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում

Մարդ պիտի Ձեր նման ընտանիք պահի, որ իրենց շրջապատի մարդիկ կամ միլպետ լինեն, կամ դատախազ լինեն, կամ միլիոնատեր լինեն, կամ դեպուտատ լինեն, կամ քաղաքապետ լինեն…  Ընտանիք եք պահում, ու ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում երկու հարյուր հազար ընտանիք աղքատ է, հացին «կակա» է ասում: (с) Փաշինյան. 21 մայիսի, 2014թ. Հ.Գ. 2019 […]

Սահմանամերձ Տավուշի մարզում սերնդակործան ծրագիր կմեկնարկի

Զարմանում էիք, որ Ուկրաինայի դպրոցական կրթական համակարգից փորձում են հանել բնական գիտությունները՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն։ Պարզվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարությունը պիլոտային ծրագրով ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզում ևս նման հակապետական, հակազգային, սերնդակործան ծրագիր է իրականացնելու 2020 թվականի սեպտեմբերից։ Ինչքան պողոսի երեխաները տգետ լինեն, այնքան հեշտ կիրականացվի Նիկոլ ահեղի տաս ոչխար պահելու գաղափարը […]

Պաշտոնանկ է արվել ՊՆ գլխավոր քարտուղարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։  «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:    

Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել մեղրամսից

Հայտնի երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հարսանյաց արարողությունից հետո մեկնել են Մալդիվյան կղզիներ, որտեղ վայելում են իրենց մեղրամիսը։ Արփին իր Instagram-ի էջում նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել մեղրամսից

Մեզ համար անակնկալ էր. Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը՝ Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն, ովքեր ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը, ասելիք չունեն Դավիթ Խաժակյանին ավագանու նիստից հետ կանչելու ԼՀԿ-ի որոշման վերաբերյալ։ «Կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնո՞ւմ է քաղաքապետարանում, հե՞տ է կանչում, փոխարինո՞ւմ է, թե՞ ինչ է անում, դա մեր մեկնաբանելունը չէ, մենք հարգում ենք կուսակցության  ցանկացած որոշում», […]

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվեն Երևանի քաղաքապետարանի նախկին ավագանու  ՀՀԿ  անդամ Գեորգի Գաբրիելյանը և Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:  ԹԵՄԱ՝ Երևանի քաղաքապետարանի  ավագանու «Լույս»  դաշինքի անդամների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև տեղի ունեցած վերջին միջադեպը.  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված Արցախին վերաբերող փակ քննարկումը. 2019թ. ներքաղաքական տարվա ամփոփում: 

Վարչապետի խոսնակը հաստատում է Մարիամ Փաշինյանի համար նոր ավտոմեքենա գնելու մասին լուրը

Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի դստեր`Մարիամ Փաշինյանի համար նոր ամենագնաց գնելու մասին լուրը։  Ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված