24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մեզ համար անակնկալ էր. Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանը՝ Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանն ու Թեհմինա Վարդանյանն, ովքեր ներկայացնում են «Հանրապետություն» կուսակցությունը, ասելիք չունեն Դավիթ Խաժակյանին ավագանու նիստից հետ կանչելու ԼՀԿ-ի որոշման վերաբերյալ։

«Կուսակցությունն ինքն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնո՞ւմ է քաղաքապետարանում, հե՞տ է կանչում, փոխարինո՞ւմ է, թե՞ ինչ է անում, դա մեր մեկնաբանելունը չէ, մենք հարգում ենք կուսակցության  ցանկացած որոշում», – ասաց Անի Խաչատրյանը։

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար անակնկալ էր «Լուսավոր Հայաստան»-ի այսօրվա հայտարարությունը։

«Մենք  դրա մասին իմացել ենք մամուլից ու մեզ թույլ չենք տալիս խառնվել նրանց ներկուսակցական քննարկումներին, դա իրենց որոշելիքն է», – ասաց նա։

Ինչ վերաբերում է ավագանու երեկվա նիստին իր պահվածքին, Թեհմինա Վարդանյանն ասաց, թե չի հասկանաում՝ ինչու է աղմուկ բարձրացվել։

«Չեմ հասկանում՝ ինչու է աղմուկ բարձրացվել, այդ աղմուկը նպատակայի՞ն է, թե՞ ոչ, բայց ես սրան վերաբերում եմ որպես նորմալ աշխատանքային պրոցեսի», – ասաց նա։

Անի Խաչատրյանը նշեց՝ նորմալ է, որ խմբակցությունում կարող են լինել տարաձայնություններ։

«Բայց, եթե նկատել եք, մենք միշտ գալիս ենք կոնսենսուսային հայտարարի։ Թե ինչու է «Լուսավոր Հայաստան»-ը որոշել նման հայտարարություն անել, կկանչի արդյոք Խաժակյանին հետ, թե չի կանչի՝ արդեն, իենց որոշումն է», – ասաց նա։

Անի Խաչատրյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկում չեն ունեցել ու նպատակահարմար էլ չեն համարում ունենալ։

«Որովհետև մենք «Լույս» խմբակցությունն ենք ու ես, Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը կարող ենք քննարկում ունենալ խմբակցության շրջանակներում», – ասաց նա։

Ավագանու անդամն ասաց, որ իրենց կուսակցությունից դիտողություններ չունեն։

«Իսկ եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա Մարուքյանի ու Խաժակյանի խնդիրն է», – ասաց նա։

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար ցավալի կլինի աշխատել առանց Դավիթ ԽաԺակյանի, Անի Խաչատրյանն էլ, սակայն, ասաց, որ դրանով չի թուլանալու իրենց ընդդիմադիր դիրքը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ