24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2019

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել

Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է Արցախի Ոստիկանությունը, 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:   […]

Ալեն Սիմոնյանը կրկին քննադատությունների կիզակետում է. Մեդիա պաշտպան

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 115 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 69-ը՝ չեզոք։   ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին լրատվականների քննադատությունների կիզակետում է։ Լուրեր են […]

Իշխանությանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ ՀՅԴ-ից

2018թ. մայիսից հետո ևս պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձևավորված կառավարությունների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդյունքը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այսպիսով, […]

Վիրավորանքի մասին խոսում է մի մարդ, ով ասում էր, որ փողոց էին դուրս եկել թուրքի լամուկների հախից գալու համար. Լևոն Քոչարյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանսկ Սարգիս Քլոյանը խնդրանքով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա դիմի Լևոն Քոչարյանին, ով էլ անի այնպես, որ երկրորդ նախագահի կողմնակիցները չվիրավորեն իրենց: Նիստի ընդմիջմանը, Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է կարծիքը, թե ինքն է աջակիցների մասով որոշում ընդունողը. «Ես չեմ նրանց ասող-չասողը: Բացի դրանից, […]

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ նիստին պետք է ծանուցվեն այն անձինք, ովքեր քննիչի կողմից կազմված դատակոչի ցուցակով ճանաչվել են որպես տուժող։ Սակայն այդ անձինք […]

Արա, դու ի՞մ հետ ես ըտենց խոսում. ձենդ կտրի հլը. Քոչարյանի գործով նիստին բախում տեղի ունեցավ փաստաբանի եւ դատախազի միջև

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատախազ Կարեն Բիշարյանին: Բացարկի մասով դիրքորոշում հայտնեց նաև փաստաբան Միհրան Պողոսյանը, ում խոսքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա ու Բաղդասարյանի միջև: Պողոսյանը հայտարարեց, որ 2018 թվականի փետրվարի 23-ին Կարեն Բիշարյանը ԱԺ ամբիոնից հստակ հայտարարել է, որ ՀՀ-ում 2008 թվականին բարձր զինվորական դասային աստիճաններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի