23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը կրկին քննադատությունների կիզակետում է. Մեդիա պաշտպան

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 115 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 69-ը՝ չեզոք։

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին լրատվականների քննադատությունների կիզակետում է։

Լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն անձնական կապեր ունի հանցավոր աշխարհի հետ։ Ծառուկյանն այդ հարցին անդրադարձել է՝ ասելով. «Ուզում եք անցյալի մասին խոսենք, եկեք մեկ անգամ էլ նայենք վերջերս ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետի տված հարցազրույցը, որտեղ խոսում էր, թե ով ինչպես է ընտրվել: Նա հստակ ասել է»։ Լրատվականը հիշեցրել է, որ Դավիթ Սանասարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ալեն Սիմոնյանին ընտրությունների ժամանակ օգնել են թաղային հեղինակությունները։

Գագիկ Համբարյանը հարցազրույցում նշել է, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները քաղաքական պայքարում երբեմն օգտագործում են կեղծ օրակարգի ինստիտուտը։ Այդպիսի դեպքերից մեկն էլ, ըստ քաղաքագետի, Ալեն Սիմոնյանի դրոշը փոխելու առաջարկն էր։

Մամուլում գրում են, որ «Վերնատան» համաժողովի մեկնարկի առաջին րոպեներին Ալեն Սիմոնյանը գրառում էր արել, նշելով, որ մարդիկ, որոնք ամենախիստ քննադատությամբ են հանդես գալիս իշխանության հասցեին, այսօր համաժողով են անում մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում, և այն լուսաբանվում է Հանրայինի կողմից: Լրատվականը, անդրադառնալով այս թեմային, գրել է. «Ալեն Սիմոնյանը երևի թե մոռացել էր, որ ո՛չ Համալիրն է իրենց իշխանության սեփականությունը, ո՛չ էլ Հանրային հեռուստաընկերությունն է որևէ իշխանության սեփականությունը, որ նման միջոցառումների լուսաբանումը դիտվի որպես իշխանության կողմից մեծահոգության դրսևորում այլ ուժերի նկատմամբ։ Իսկ եթե անցյալում այդ նույն Հանրայինը ծառայել է բացառապես իշխանությանը, դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է շարունակվի»։

Մամուլը հայտնում է, որ քաղաքական կուլիսներում խոսվում է այն մասին, որ Հայկ Մարությանը հրաժարական է տալիս։ Համաձայն այդ հրապարակումների՝ Ալեն Սիմոնյանը դեռևս աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։

Փաստացի, Ալեն Սիմոնյանը բազմավեկտոր քննադատության է արժանանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ