Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/tNxQMpaf5FcGwsVq5S9V-300x175.jpg)
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: