20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փչացրի՞. Փաշինյանը երեխայի ձեռքից վերցրեց մուրճը

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Էջմիածին՝ քաղաքի 2704-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպպարյանի հետ շրջել է քաղաքում:

Քաղաքացիներից մի քանիսը մոտեցան, ցանկացան հարց տալ վարչապետին, բայց նա չպատասխանեց՝ նշելով. «Եղբայր չեք թողնում զրուցենք քաղաքապետի հետ»:

Մի քաղաքացի անընդհատ պնդում էր, որ «ազգի համար շատ կարեւոր» հարցով է դիմում. «Էլցանցերը ժողովրդին կողոպտում են: Նոր դրած հաշվիչներով բնակչությունը 2-3 անգամ ավելի շատ փող է վճարում»,-ասաց նա, ինչին վարչապետն արձագանքեց. «Նախարարն էստեղ ա, իրեն դիմեք»:

Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:

Փաշինյանն ու Դիանա Գասպարյանը մոտեցան քարի վրա փորագրություն անող երեխաների: Վարչապետը հարցրեց, թե արդյոք դժվար գործ է սա, ինքը կկարողանա՞ նույնը անել: Փաշինյանը ձեռքն առավ ուրճն ու դուրը եւ սկսեց աշխատել. «Փչացրի՞»,-դիմելով երեխային հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ