«Հեչ որ չէ, կքցեմ»
«Իսկ նկատե՞լ եք, թե քաղաքական այս խիստ խառնաշփոթ իրավիճակում ինչ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում Նիկոլ Փաշինյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր լքած Արման Բաբաջանյանի հարաբերություններում։ Ամեն ինչից մեկուսացած, կարծես առանձին տողով ընթացող մրցակցություն, որտեղ կողմերից յուրաքանչյուրը վստահ է, որ կարող է մյուսի հետ բարեկամությունն ի շահ իրեն օգտագործել։ Վարչապետն, իհարկե, ավելի հեռուն գնացող մտքեր ունի։ […]