Այո, սա մեծ հաշվով փախուստ է․ Էդգար Առաքելյանը՝ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը չի հրաժարվում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որոշման հիմքում ընկած է անձնական պատճառ․ որևէ հարցի չի կարողանում թեթև վերաբերվել։ «Ես չեմ կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք միշտ`մինչ պատգամավոր դառնալս, ծանր եմ տարել, այսինքն՝ չեմ կարողանում ցինիզմով ասել, […]