04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այո, սա մեծ հաշվով փախուստ է․ Էդգար Առաքելյանը՝ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը չի հրաժարվում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մտքից։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որոշման հիմքում ընկած է անձնական պատճառ․ որևէ հարցի չի կարողանում թեթև վերաբերվել։

«Ես չեմ կարողանում թեթև վերաբերվել այն հարցերին, որոնք միշտ`մինչ պատգամավոր դառնալս, ծանր եմ տարել, այսինքն՝ չեմ կարողանում ցինիզմով ասել, որ դա լավ կանցնի, կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Առաքելյանը շեշտեց, թե իր այս քայլն ամենևին չի նշանակում, որ ինքը չի հավատում քաղաքական թիմի հաջողությանը։ Ավելին՝ նա շեշտեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը և ընդհանրապես այս ուժը, լավագույն բանն է, որ կարող է ՀՀ-ում լինել։

«Խնդիրը գլոբալ է, քանի որ քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայություն ունենալ այդ որոշումների հետ։ Անընդհատ կրել պատասխանատվութուն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, բերում է հոգեկան ծանր ապրումներ։

Քաղաքականության մեջ թեթև նայելու անհրաժետություն կա, որը ես չեմ կարողանում, իսկ թիմային աշխատանքը ենթադրում է, որ պետք է լռես, կամ գոնե այնպես չարտահայտվեց, ինչպես կարտահայտվեիր, եթե թիմի անդամ չլինեիր»,- ընդգծեց Էդգար Առաքելյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ