Այսօր՝ սեպտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում «Օրբելի» վերլուծական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին: Ռազմական փորձագետը խոսել է հնարավոր պատերազմի վերսկսման ռիսկերից:
Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները պատիվ չեն բերում ոչ միայն սպային, այլ նաև շարքայինին: Նմանատիպ ձևով հեռանալն ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին: Ավինյանը տպավորություն չունի, թե այդ հայտարարություններով Վանեցյանը հայտնում է իր մտահոգությունը. «Իմ տպավորություններն այլ են: […]
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է. «Նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշին, նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր անց` 1991թ. նոյեմբերին: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ 42-րդ նախագահ Քլինթոնին, նախագահի պաշտոնը ատանձնելուց 1 տարի անց` 1999թ ապրիլին: Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամային, պաշտոնը ստանձնելուց 2 տարի անց` 2010 թվականի ապրիլին: Տենդենցը […]
Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել. «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն […]
2018 թ․ հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝ դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։ Ինչպես փակել ճանապարհը Իշխանությունը կարող է բերել իր […]
Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Հայաստանի մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ , մարզպետն իրականացնում է կառավարության քաղաքականությունը։ Սա հանրահայտ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը՝ նաեւ Սեպտեմբերի 21-ի տոնակատարության կազմակերպիչներն ու մասնակիցները, էլ չենք ասում՝ վարչապետը։ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» աղմկահարույց հայտարարությունից հետո հերթական անգամ Արցախի Հանրապետության սուբյեկտությունը միտումնավոր, թե ՝ ոչ նվազեցնելու փորձ արվեց։ Սեպտեմբերի […]
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ Թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։ Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել […]