02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որքա՞ն է արժեցել Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթի տոմսը: Պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր. Փաստ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ Թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։

Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆում գործող պետական հաստատությունները, դեսպանատունը, հանրային լայն շրջանակները ներգրավված են եղել այդ տոմսերի իրացման գործում։ Տեղեկություն կա, որ անգամ որոշ կազմակերպությունների պարտադրվել է գնել որոշակի թվով տոմսեր, որպեսզի կարողանան վաճառքն ամբողջությամբ ապահովել։

Թե ինչ նպատակի են ծառայելու ճաշկերույթից գոյացած գումարները, ճշտել չհաջողվեց։

Նշենք, որ նախկինում ՀՀ նախագահների այցերի ժամանակ նույնպես տեղի են ունեցել նման ճաշկերույթներ, այդ թվում՝ երբեմն դարձյալ «տոմսով», և այդ գումարները հիմնականում ուղղվել են բարեգործական նպատակներով:

Այս եւ այլ հրաարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ