25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նոր Հայաստանի» բանակցողներն ինչպե՞ս են խոսելու Արցախի սուբյեկտության ու սուվերենության մասին

Հայաստանի մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ , մարզպետն իրականացնում է կառավարության քաղաքականությունը։ Սա հանրահայտ ճշմարտություն է, որի մասին գիտեն բոլորը՝ նաեւ Սեպտեմբերի 21-ի տոնակատարության կազմակերպիչներն ու մասնակիցները, էլ չենք ասում՝ վարչապետը։

Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» աղմկահարույց հայտարարությունից հետո հերթական անգամ Արցախի Հանրապետության սուբյեկտությունը միտումնավոր, թե ՝ ոչ նվազեցնելու փորձ արվեց։

Սեպտեմբերի 21-ի տոնակատարության ժամանակ ամբիոնից, որտեղ կանգնած էր ՀՀ եւ Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը, ի լուր համայն հայությանն ու աշխարհին Արցախի Հանրապետության նախագահին ներկայացրին որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»։

Մի կողմ թողնենք այն իրողությունը , որ Արցախն ու Մայր Հայաստանը մեկ ամբողջություն են։ Սա չի վիճարկվում, բայց վերադառնանք ռեալ պոլիտիկին։ Միացյալ Նահանգներում սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից առաջ  ո՞ւմ եւ ի՞նչ ուղերձ է հղվում այս հայտարարությամբ, չէ՞ որ ներքին լսարանի համար արված հայտարարությունները նաեւ արտաքին լսարանին է հասնում, հասնում է սահմանից այն կողմ, միջազգային հանրությանն է հասնում։

Հետաքրքիր է՝ բանակցային սեղանի շուրջ այս ամենից հետո «Նոր Հայաստանի» բանակցողներն ինչպե՞ս են խոսելու Արցախի սուբյեկտության ու սուվերենության մասին, Հայաստանի ՝ «օկուպանտ լինելու» հակառակորդի թեզին ո՞նց են հակադարձելու։

Իհարկե, հասկանում ենք, որ Բակո Սահակյանին Հայաստանի մարզպետ անվանած անձը պաշտոնական կարգավիճակ չունի, բայց դա չի նվազեցնում այդ հայտարարությունից բխող վտանգավոր հետեւանքներն ու ռիսկերը։

Ակնհայտ է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում Արցախի իշխանությունների հեղինակության դեմ ուղղված հետեւողական    քաղաքականություն է վարվում, արվում են հայտարարություններ, որոնց հետեւանքները կարող են վտանգավոր լինել՝ սկսած Արցախում «դավադիր ուժերի» փնտրտուքից, մինչեւ Բակո Սահակյանին «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ» դարձնելը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ