23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2019

Փաշինյանը սեղմել է օղակը իր և առաջին հերթին՝ երկրի շուրջ. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր հայտնի ելույթում հայտարարեց հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։ «Խնդիրն այն է, որ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես […]

Դարձյալ ճոխ պարգեւավճարներ: Փաշինյանի առաջ հարց է դրվել. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության վերին օղակներում աշխատավարձերին ավելացված է հավելավճարների և պարգևավճարների այնպիսի համակարգ, որ ամսական նախարարները ստանում են 1.5 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարի տեղակալները՝ 1.1 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ 800.000 դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները): Հատկանշական է, որ, բացի վերը նշված պաշտոնյաներից, մյուսները՝ վարչությունների և բաժինների պետեր, […]

Քավության նոխազ է դառնալու. Հրապարակ

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել։ Օրերս հայտնի դարձավ նաեւ, […]

Օրվա կադրը՝ Հրայր Թովմասյանից /ֆոտո/

Henaran.am-ի տեսախցիկը նախօրեին ֆիքսել է Երեւանի կենտրոնում միայնակ շրջող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանը շատ հանգիստ զբոսնում է Երեւանի փողոցներում այն ֆոնին,որ փորձ է արվում ձեւավորել իշխող շրջանակների կողմից, թե ՍԴ աշխատանքից հանրային դժգոհություն կա: Հիշեցնենք, այսօր Սահմանադրական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող նրա պաշտպանների գործը: 

Պուտինի աշխատակազմից ՀՀ կառավարությանը մինչեւ սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել. Փաստ

Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ […]

Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության: Ո՞վ է վարչապետի սիրելի ֆեյքը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են գայթակղել ֆեյքնյուզերն ու ֆեյք էջերից տարածվող տեսանյութերը։ Ու արդեն որերորդ դեպքն է՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ֆեյք էջից տարածվող տեսանյութով է կիսվում։ Երեկվանից համացանցն այդ մասին է խոսում, որ վարչապետը բան ու գործը թողել, հավանաբար մոռացած, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է՝ դրանից բխող լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչ-որ անհեթեթ […]

Խաղողն օգտակար է թոքերի քաղցկեղի դեմ պայքարում. գիտնականներ

Ժնևի համալսարանի գիտնականները հանգել են եզրակացության, որ խաղողում առկա ռեսվերատրոլ բնական բաղադրիչը թոքերի քաղցկեղի դեմ պայքարելու հատկություն ունի, գրում է Science Daily-ն: Դա է ապացուցել մկների վրա իրականացված գիտափորձը: Կրծողներին նախ ենթարկել են ծխախտոի ծխում առկա կանցերոգենի ազդեցությանը, իսկ հետո բուժել ռեսվերատրոլով: Պարզվել է, որ «բուժում» ստացած մկների շրջանում ուռուցքի չափսը նվազել է շուրջ 45 […]

Ստվերային ֆոնդից 2000-5000$-ի չափով գումար են ստանում պաշտոնյաները. Իրավունք

Իշխանազավթումից հետո երկրի նոր ղեկավարությունը, որն իբր հանրային շահի գերակայության համար  պատրաստ  էր անձնազոհության, շատ արագ սիրեց իշխանության համն ու հոտը եւ սկսեց  մի կողմից`  հարկատուների  հաշվին  աշխարհ տեսնել, մյուս կողմից`դժգոհել ցածր աշխատավարձերից:  Կարճ ժամանակ անց գործի դրվեցին պարգեւատրումների մեխանիզմները, որոնք դարձան  հասարակական բուռն  քննադատության թիրախ: Ըստ վստահելի աղբյուրի`  վարչախմբի մերձավոր  շրջապատի համար  ներդրվել է նաեւ  ստվերային ֆոնդի մեխանիզմ, որից օգտվում են մի շարք նախարարներ եւ ՔՊ-ական ղեկավարներ: Ըստ այդ  տեղեկատվության` այդ ֆոնդից գումարները տրվում են առձեռն` 2000-5000$-ի չափով` կախված անձից:   Ավելին` այդ գումարների շնորհիվ նրանցից շատերը այս ամառ ունեցան  ճոխ հանգիստ  արտերկրի թանկ  քաղաքներում: Մեր աղբյուրը դեռեւս չհայտնեց, թե ով է մուծվում այդ «օբշյակին»,  եւ ինչ  միջոցներից են  գոյանում  այդ թաքուն ֆոնդի գումարները, սակայն ակնհայտ է, որ կոռուպցիայի  դեմ պայքարի մասին  բարբաջող իշխանավորները կարծես թե  գտել են լավ ապրելու ձեւը»: Այս եւ այլ հրապարակումնրին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված