20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սուրճը էներգիա է հաղորդում միայն ծույլերին

Շատ աշխատող մարդկանց համար առավոտյան մեկ բաժակ սուրճ խմելը ծիսակատարության նման մի բան է, բայց նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուրճն իրականում էներգիա չի հաղորդում:

Daily Mail-ը գրում է, որ կոֆեինը և տոնուսը բարձրացնող այլ միջոցներ իրականում չեն բարձրացնում ներշնչանքի մակարդակը: Այն մարդիկ, ովքեր արդեն էներգիայով լեցուն են, կարող են շատ հանգիստ կորցնել այդ էներգիան:

Հետազոտությունն իրականացրել են British Columbia-ի համալսարանի գիտնականները, ովքեր ասում են, որ, ըստ հետազոտության արդյունքների, տոնուսը բարձրացնող միջոցներն իրականում կարող են հակառակ ազդեցությունն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր սիրում են կյանքում բարդ խնդիրներ լուծել։

Հետազոտությունը, որը հրատարակվել է Nature ամսագրում, իրականացվել է առնետների վրա: Ինչպես մարդիկ, որոշ առնետներ նույնպես ավելի շատ են սիրում խնդիրներ լուծել, քան մյուսները: Նման առնետներին սուրճը պակաս ակտիվ է դարձնում, իսկ ծույլ առնետներն, ընդհակառակը, այս միջոցների շնորհիվ ավելի ակտիվ են դառնում և ավելի քրտնաջան աշխատում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ