23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2019

Ինչո՞ւ է Թրամփը մերժում Փաշինյանին: Ամուլսարն էլ չի փրկի. Իրավունք

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա  հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝  ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ  սպասվում էր բուռն հակազդեցություն առաջացրեց:   Սակայն այս պատմության տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ  հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը  խոսեց այս մասին, երբ առանց այդ էլ մի շարք ոչ պակաս աղմկոտ եւ վտանգավոր թեմաների  մեջ է թաթախված: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ  հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործը, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող  հարաբերությունները,  սեփական թիմում սկսվող խժդժությունները, վատթարացող սոցիալ-տնտեսական  իրավիճակը,  եւ այդպես շարունակ:   Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի  խորտակիչ հարված հասցնել Փաշինյանի  վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր  գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի  սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին  կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար: Փորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ  Փաշինյանը սեփական վատ հաշվարկին  բախվի: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին  Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի  համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան:  Արդյունքում՝ Փաշինյանին մնում է  հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական  հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային  մեթոդների՝  Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը:Սակայն  սա կդառնա այն քայլը, որը կդնի Փաշինյանի իշխանության վերջակետը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա  շարժ միայն իրեն է հարվածում:  Ու  թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված  հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին: Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն  պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց  լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը,  ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը  կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը,  Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն):  […]

Կարեն Կարապետյանը վերադառնում է անակնկալ դեմքերով. Փաստ

թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու: ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի «փազլի» ապագան։ Թերթի զրուցակիցը, […]

Պետական ապարատը՝ ցնցումների մեջ: Ոչ միայն Վանեցյանը, այլ նաեւ կառավարությունում գրեթե բոլորը ազատման դիմումներ են գրում. Հրապարակ

Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, և նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։ Ասացին, որ […]

Մանդատն անպայման վայր եք դնելու. Փաշինյանը սպառնացել է նրանց, ովքեր Ամուլսարի հարցում կընդդիմանան. Հրապարակ

Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել` արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ: […]

Խայտառակությունը բացահայտվել է: Ինչո՞ւ են իրավապահները լռում. Ժողովուրդ

Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից […]

Կանայք պետք է մայրանան մինչև 35 տարեկանը. մասնագետները բացում են փակագծերը

Կանայք պետք է անպայման երեխա ունենան մինչև 35 տարեկանը` ասում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքերով` կանայք չպետք է կարիերան որպես պատճառ ներկայացնեն` հետաձգելով մայրանալը, հաղորդում է The Daily Mail-ը: Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ ընտանիքներ են երեխա ուշ ունենում: Վերջին տարիներին շուրջ երեք անգամ աճել է այն երեխաների թիվը, որոնց մայրերը ծննդաբերել են 30 և […]

Սուրճը, քաղցրեղենը և կարմիր միսը կարող են սթրեսի պատճառ դառնալ

Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդու մոտ ընկճախտ են առաջացնում ոչ թե առողջությանը վնասակար, այլ ընդհակառակը` բնական սնունդը: Ինչպես հայտնում է ТСН-ը, մասնագետների կարծիքով, հենց այդ սնունդն է առավել վնասակար և խաթարում է նյարդային համակարգը: Բժիշկները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր ընկճախտի մեջ են հայտնվել, վերանայել իրենց սննդակարգը և բացառել սուրճը, քաղցրավենիքը և կարմիր […]

10 հանգամանք, որոնք աղոթքդ զորավոր կդարձնեն

Աստվածաշունչը մեզ պիտի ուսուցանի այն 10 մոտեցումները, որոնք կիրառելով մեր աղոթքը կդարձնենք ճիշտ կառուցված, շնորհաբաշխ և զորավոր: 1. Աղոթեցեք խնդրելով, փնտրելով և բախելով՝  Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա […]

Ի՞նչ է նշանակում՝ «Հայր մեր, որ երկնքում ես … »

Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ Ավետարանի: Հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ լինի Քո անունը, Քո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված