19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 9, 2019

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ […]

Կա մի բան, որը բոլորիս կմիավորի. Վահե Հովհաննիսյան

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող […]

Չգիտեմ՝ ինչի մասին է խոսում պարոն Սեֆիլյանը. Լիլիթ Մակունց

Դա տվյալ կուսակցության տեսակետն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին, որ հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նշենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել։ «Ես չեմ […]

Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը. Նիկոլ Փաշինյան

Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում […]

«Նիկոլի քաղաքական աստղը խամրեց «հեղափոխության օրերին», մարեց մեկ տարի անց». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի քաղաքական աստղը խամրեց «հեղափոխության օրերին», մարեց մեկ տարի անց Կարիք չկա Փաշինյանի համախոհներին զոմբի անվանել, նրանք մեր հայրենակիցների այն քիչ հատված են մնացել, ովքեր դեռ հավատում են Նիկոլի տված խոստումներին, ովքեր պայքարել են հանուն լավ կյանքի և դեռ չեն ցանկանում պատկերացնել, որ այս ամենը […]

ՀՀԿ-ն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել. Շարմազանովը՝ Փաշինյան-Սեֆիլյան հանդիպման մասին

Քաղաքական դաշտում խուճապային իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ հանդիպում է ունեցել «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամ Ժիրայր Սէֆիլյանի հետ: Հանդիպումից հետո էլ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե իրենք տեղեկություններ ունեն, որ նախկին իշխանությունները պատրաստվում են ռեւանշի, ինչի համար էլ իրենք նման հանդիպում են […]

Միքայել Մինասյան. Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է. 168.am (տեսանյութ)

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Պահանջվում էր հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: Անբովանդակ փոփոխության հետևանքով մենք չունենք իշխանություն: Հայաստանի Հանրապետությունն անտեր է: Հայաստանի իշխանությունն ունակ չէ […]

Ամուլսար ասելիս՝ դեղերս սպառվում են, չգիտեմ՝ ինչու է այդպես

Ամուլսար ասելիս՝ Ներվերս գնում է։ Ամուլսար ասելիս՝ Դեսպանը զանգում է։ Ամուլսար ասելիս՝ Դեղերս սպառվում են։ Չգիտեմ՝ ինչու է այդպես Ամուլսար ասելիս՝ Ծռերը սպառնում են։ Ամուլսար ասելիս՝ Ֆրակցիաս կիսվում է։ Ամուլսար ասելիս՝ Մեքենաս վաճառվում է։ Չգիտեմ՝ ինչու է այդպես Ամուլսար ասելիս՝ էլ Չալոն ում շունն է, Կգոռամ, կխաբեմ ու այդպես… Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում. Բնապահպան

Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում. կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը, կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն հեղափոխության վարկանիշը։ Ամուլսարը հայրենիք է եւ վերջ»,-գրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի