28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

«Եթե շեֆդ ամբողջ օրը պերաշկուց է խոսում,քեզ էլ խաչապուրուց պիտի հարցնեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե շեֆդ ամբողջ օրը պերաշկուց է խոսում,քեզ էլ խաչապուրուց պիտի հարցնեն: Այսօր Նիկոլի սորոսանեոբոլշևիկյան հեղկոմի նախարարներից մեկը նեղսրտել է,թե ինչու են իրեն խաչապուրուց հարց տալիս: Բա եթե շեֆդ պերաշկուց , թանից,սիմինդից, չինական բադից, փախլավայից է խոսում,քեզ էլ խաչապուրուց պետք է հարց տան»:

Արմեն Աշոտյանի օգնականը ձևակերպված է եղել տարբեր հաստիքներում, բայց չի հաճախել աշխատանքի. ՀՔԾ-ն մանրամասնել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Վերջինը, ըստ աղբյուրի, կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման […]

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանի ընկերոջ արարքը հանցանք, իսկ վարչապետի կնոջ ազգական Ռաֆիկ Մաշադյանի ընկերոջ արարքը` ոչ

168.am-ը գրում է: Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանը, ով մեղադրվում է վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու մեջ: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […]

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու. Ռուստամ Բադասյան

Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նաև չհամաձայնեց դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը: «Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա […]

Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում. Արայիկ Հարությունյանը զայրացավ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր զայրացրեց դասախոսի խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը: «Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն», – ասաց նախարարը: Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա ինչո՞ւ է բուհի ռեկտորն այն հանրայնացրել, նախարարն ասաց. «Ռեկտորին […]

Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում

«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ: Նա իր արմատները կձգի գետի մոտովը և չի տեսնի տաքությունը՝ եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն, և երաշտ տարին նա չի վախենալ և չի դադարի պտուղ տալուց» :  Երեմիա 17.7-8

Գերչակի յուղը՝ խնամքի հրաշալի միջոց

Գերչակի յուղը հատկապես օգտակար է մազերի համար։ Օգնում է մազաթափության, թեփի դեպքում, փարթամացնում է մազերը, խտացնում դրանք։ Այն նաեւ խտացնում է թարթիչները։ Ձեռքերի մեջ մի քիչ յուղ լցրեք, մազերին քսեք։ Շաբաթը մեկ անգամ սա կրկնելու դեպքում մեկ ամսից շքեղ մազեր կունենաք։ Գերչակի յուղով եւ կեֆիրով դիմակ՝ մազերի համար Մեկ բաժակ կեֆիրը դրեք եռման ջրով լի […]

Ո՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հոդվածում գրում է. «Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։ Այսօր և վաղը տարբեր շրջանակներում քննարկվող այս հարցը միշտ պետք է ուղեկցվի դրան զուգահեռ գնացող, այլևս դրա անբաժանելի մաս համարվող մյուս հարցով՝ ինչպե՞ս թույլ […]

Անհավանական փաստ. բեռնափոխադրումների ծավալը մեր երկրում կրկնակիից ավելի կրճատվել է

Ներկայացնեմ շատ անհավանական փաստ պետական-պաշտոնական վիճակագրությունից։ Այն չի տեղավորվում անգամ ամենահոռետեսական պատկերացումների մեջ։ 2019թ․ առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալը մեր երկրում կրկնակիից ավելի կրճատվել է։ Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և խողովակաշարային տրանսպորտով 2018թ․ տեղափոխվել է 14 հազար 417․7 տոննա բեռ։ Իսկ 2019-ին` ընդամենը 6 հազար 1231․5 տոննա։ Այսինքն նախորդ տարվա 42․5%-ի չափով։ Ասեք՝ եթե որևէ բացատրություն գիտեք։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի