Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում. Արայիկ Հարությունյանը զայրացավ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր զայրացրեց դասախոսի խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը:
«Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն», – ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա ինչո՞ւ է բուհի ռեկտորն այն հանրայնացրել, նախարարն ասաց.
«Ռեկտորին արդեն այդ հարցն ուղղվել է»:
Նախարարը նաև հավաստիացրեց, որ ՀՊՏՀ-ում դասախոսների բողոքների հետ կապված հարցերը օրենքի շրջանակում են շարունակվում մնալ և չեն ազդի սեպտեմբերց մեկնարկող դասապրոցեսի վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուսանողներից մեկն իրեն ուղարկել է լուսանկար, որտեղ համալսարանի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ խաչապուրի է կերել։ Ուսանողը դա որակել է որպես էթիկայի կանոնների ոտնահարում: