Շուրջ 5 միլիոն դրամ է հատկացվել Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168 Ժամ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։ Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։ 168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, […]