23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 9, 2019

ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ: «ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով աշխատանքային գրքույկները […]

BBC-ն փաստացի փաստաթուղթ չի ներկայացնում. Տիգրան Ավինյան

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի մեկնաբանում մարտի 1-ի գործի մասին BBC-ում հրապարակված տեղեկությունը, քանի որ այն փաստաթուղթ չէ։ «Ես չեմ կարող հրապարակված տեղեկությունը մեկնաբանել, քանի որ փաստացի որևէ փաստաթուղթ BBC-ն չի ներկայացնում և հղում է անում այն տվյալներին, որոնք ստացել է ենթադրաբար ՀՔԾ-ից։ Բայց թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, ես չեմ կարող մեկնաբանել։ Մնացած […]

Աղբամանների տեղադրումը Դավթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյան

Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Եվ քանի որ մենք բոլորս արձանագրում ենք, որ «Սանիթեքը» պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի […]

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են. Միքայել Մինասյան

Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն միշտ։ Արժանիներին։ Լավագույններին և վատագույններին։ Եվ մի քանիսին, որոնք երկուսից էլ էին»։ Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա […]

Ղրղզստանում մեկնարկել է Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը

Ղրղզստանում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստից հետո մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային  երաժշտական փառատոնի բացմանը:

«Փաթաթած եմ ունեցել բոլոր ռեժիմները, Լևոնից սկսած մինչ իր գրկում գտնվող այս լրագրողը։ Հողն ազգինն է, այլ ոչ իշխանությանը»

Իսկ եթե մեկը կփորձի անգամ իր քաղաքական պոռնիկ կեցվածքով՝ թեկուզ մտովի, մի փոքրիկ տարածք հանձնի արյամբ ընդգծված սահման ունեցող իմ մոլորակից՝ կդառնա թալեաթ, իսկ ես՝ Սողոմոն․․․ Լսե՛ք ․․․․․․․․․․․ Եթե հայի նույն արյունն է պտտվում մեր երակներում, դա չի նշանակում, որ նույնն ենք։ Արյունը նպատակով, առաքինությամբ ու բարձր գաղափարներով է մարդուն վսեմացնում։ Ուրեմն, մի դավաճանեք ձեր […]

Մոր եւ մանկան մահացության երեք դեպք՝ մեկ շաբաթում: Ո՞վ է մեղավոր /տեսանյութ/

Հայաստանում մոր եւ մանկան մահացության երեք դեպք է գրանցվել՝ մեկ շաբաթվա ընթացքում: Առողջապահության նախարարությունը, որը այս ընթացքում լուռ էր, միայն այսօր՝ օրվա երկրորդ կեսին է արձագանքել ողբերգություններին՝ այն էլ լրագրողների համառ պնդումների արդյունքում: Առողջապահության նախարարի խոսնակը հայտարարել է, թե աշխատանքային խումբ է ուղարկվել Վեդի՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու: Նախարարությունից հայտնել են նաեւ, որ այս եւ […]

Արդարադատության նախարարությունը՝ աղմկալի կոնվենցիայի «թյուրըմբռնումների» մասին

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է Ստամբուլյան կոնվենցիայի «թյուրըմբռնումները» «Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց: Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա ճանապարհ է բացում միասեռականների ամուսնության օրինականացման համար: Թյուրըմբռնում N 3` Կոնվենցիան իրավական անկյուն է […]

Ուր՞ եք տանում Հայաստանը. պատգամավորը՝ իշխանություններին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ…Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները: Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված