03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աղբամանների տեղադրումը Դավթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան. Հակոբ Կարապետյան

Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Եվ քանի որ մենք բոլորս արձանագրում ենք, որ «Սանիթեքը» պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր ուղղակի պարտականությունը կատարի։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը», – ասաց Հակոբ Կարապետյանը։

«Սանիթեք» ընկերությունը, հիշեցնենք, հայտարարություն է տարածել, որում նշված է, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

 

Քաղաքապետի ամուլի խոսնակն ասաց, որ աղբամանների տեղադրումը Դավթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան։

«Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեքին» և այլ կառույցներին, որպեսզի տեղյակ պահի իր գործողությունների մասին։ Տեղափոխված աղբամանները հիմա գտնվում են պահպանվող տարածքում», – նշեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է վճարումներին, Հ. Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը կիրառում է տույժեր և պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ այն չափով, որ չափով իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ