28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2019

«Տիգրան Պետրոսյանը իր տաղանդով իրավիճակ փոխեց Հայաստանում». Սերժ Սարգսյան

Հունիսի 17-ին ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր շախմատի աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը: Նա հանդես եկավ ելույթուվ, ապա ծաղիկներ խոնարհեց գրոսմայստերի կիսանդրու մոտ:  yerevan.today  

Ամեն ինչ նորմալ է. Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին /տեսանյութ/

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը, ինչպե՞ս հաղթել շախմատում» գրքի հայերեն հրատարակված տարբերակի շնորհանդեսից հետո ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:  -Ի՞նչ կարծիքի եք այսօր շախմատի նկատմամբ եղած վերաբերմունքի մասին: -Նորմալ: Շախմատի նկատմամբ վերաբերմունքը, կարծես, չի փոխվել: Այսինքն, մնում է լավ՝ հանրության կողմից, երեխաների կողմից, բոլորի կողմից: […]

«Իմ քայլը» դաշինքի անդամը վայր դրեց մանդատը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Եվա Թովմասյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատը: Այսօր այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԿԸՀ-ի կողմից մանդատը տրվել է դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Ասքանազ Աբրահամյանին: 

Դա պետք է պարտադրողաբար լինի, ոչ թե քմահաճույքով. Մարությանը՝ վթարային շենքի բնակիչներին հանելու մասին

Երեւանի Արզումանյան-10 հասցեի շենքը կատաստրոֆիկ վիճակում է. ի տարբերություն Արցախի փողոցի շենքերի, այս շենքը նույնիսկ հիմք չունի եւ պատերը գիշերները ճտճտում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ հավելելով, որ բնակիչները վախից գիշերը աշխատում են տանը չանցկացնել: Նրա խոսքով, կան բնակիչներ, որ չեն ուզում տեղափոխվել, բայց […]

ՌԴ դեսպանը որևէ սխալ բան չի արել. ԱԳ փոխնախարար

Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն հետաքրքրվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ի համար խնդիր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և ՀՀ բարեկամ դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման բովանդակությունը: Այս հարցադրումն այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման […]

Կարծում եմ, հրամայական է Անվտանգության խորհրդի նիստում փակ ձևաչափով քննարկել այս հարցերը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք մենք պատրաստ ենք: Ակնդետ հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-Իրան հակադրությունները թևակոխում են նոր փուլ, սպառնալով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանը: Այս խնդիրը չի կարող չվերաբերել նաև Հայաստանին և Արցախին: Ակնհայտ է, որ տարածաշրջանային լարվածության աճը և հնարավոր զարգացումները լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում երկու հայկական պետությունների համար: […]

Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի առիթով լույս ընծայված` աշխարհահռչակ շախմատիստի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցում են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային […]

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի