Ովքեր են իրականացնում «հայաստանցի – ղարաբաղցի» պառակտումը. Անուններ․ antifake.am
Antifake.am-ը գրում է․ ««Հայաստանցի – ղարաբաղցի» դիսկուրսի մեջ իր ուրույն տեղն ունի «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը, որը, նախորդ տարի հիմնադրելով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, ակտիվորեն քարոզչություն է տանում Արցախը «Հայաստանի մարզ» ճանաչելու ուղղությամբ` ակնհայտ թշնամական վերաբերմունք ունենալով Արցախի իշխանությունների նկատմամբ: Այս նպատակով հիշարժան է Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան էջը: Այստեղ կարող ենք գտնել վերը նշված բովանդակությամբ բազմաթիվ հրապարակումներ: […]