23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Ես կարծում եմ՝ դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել և պատասխանել. Մխիթար Հայրապետյան

«Գրագողության բացահայտման պարագայում անգամ ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձինք որևէ կերպ այլևս ընկալելի չեն հասարակությունում և անմիջապես հրաժարականի դիմում են ներկայացնում։ Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է մաս դառնա այդ քաղաքակիրթ աշխարհին նաև այս իմաստով»,- այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, […]

Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը, ապա դրանից լավ առիթ չկար. Սմբատ Գոգյանը՝ Տարոն Մարգարյանի և Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունների մասին

Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնցում իրեն մեղադրում են «ատենախոսությունները մերժելով՝ ինքնահաստատվելու» փորձի մեջ։ «Եկեք հասկանանք, որ ինչ էլ լինի, աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել, […]

Մայիսի 28-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի  28-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:   ԹԵՄԱ՝ Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերը. Արցախի անվտանգությունը. «Սասնա ծռերի» ավտոերթը Արցախ:

Ցուցակ եք հրապարակում՝ ասելով, որ այս մարզում այսքան գումարով հնարավոր է բնակարան ձեռք բերե՞լ, ախպեր ջան, առ՝ տուր. Փաստաբանը՝ Կառավարությանը

2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից  յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար։ Դրա համար ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ–ին հատկացվելու է 5 մլրդ 705 մլն դրամ։ Տեղեկացնենք, որ Կառավարության 2007թ. 384 Ն որոշման համաձայն՝ պետությունը զինծառայողներին պարտավոր է ապահովել «կամ անհատույց օգտագործման, կամ սեփականության իրավունքով բնակարաններով, կամ տնամերձ […]

Զինվորի սնունդը պետք է լինի ոչ թե գեղեցիկ, այլ անհրաժեշտ կալորիաների քանակով /տեսանյութ/

Ըստ հետախույզ Վովա Վարդանովի՝ Ադրբեջանը միշտ էլ չի համակերպվելու իր կորուստների հետ և փորձելու է իր ինքնասիրությունը բարձրացնելու գործողություններ անել, որի մեջ մտնում է նաև կորցրած տարածքները հետ վերադարձնելը և Արցախը նորից Ղարաբաղի ինքնավար մարզ դարձնելը: «Նորմալ է, որ Ադրբեջանը իր մարտունակությունը բարձրացնելու համար զորավարժություններ է անում, մենք էլ դրան ի պատասխան պետք է աշխատենք, […]

«Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում: Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում: Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության: Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը: Երեկ, […]

Ադրբեջանը Շուշին կտեսնի միայն, երբ տուրիստ գա /տեսանյութ/

«Ադրբեջանը Շուշին խաղաղության դեպքում տեսնելուց բացի, կտեսնի երբ որ գա տուրիստ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱՍՍԱԼԱ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:  Սիսլյանի խոսքով՝ մենք միշտ պատերազմի մեջ ենք, քանի որ հայ զիվորը միշտ դիրքերում և պատերազմի վտանգի մասին ամեն վայրկյան կարելի է խոսել: Ավելին՝ տեսանյութում:    

Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Աննա Հակոբյանը հենց այնպես որեւէ տեղ չի մեկնում

«Երբ ես ուղեկցում եմ իմ ամուսնուն, դա չի լինում պետբյուջեի հաշվին:  Նախորդներն էլ հնարավորություն ունեցել անելու դա, սակայն ինքը չգիտի, թե ինչու չեն արել:  Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Իմ շրջագայությունները նաև շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների, ես այլ գործունեություն էլ եմ վերցրել ինձ վրա: Օրինակ ԱՄՆ գնացել եմ պատվիրակությամբ: Հետո Ղազախստան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի