22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2019

Սպանություն Երեւանում. եղբայրներից մեկը մահացել է

Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ […]

Քայլող պատուհասներ. «բարդակ» իշխանության մեջ

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև… Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ… Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած […]

Քաոս իշխանական բուրգում: Բարձրաստիճան պաշտոնյաները «պատերազմ են հայտարարել» ԱԱԾ-ին. Ժողովուրդ

Այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ իրար հերթ չեն տալիս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցնելու հարցում: Երեկ` ասուլիսի ժամանակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի: Մենք […]

ՔՊ վարչության անդամ դառնալը փողով է. Հրապարակ

ՔՊ  համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։ Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես […]

«Իմ քայլի» երեւացող պատգամավորներին Սամվել Ալեքսանյանն է հագցնում. Ժամանակ

Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լե­զու գտնել ոչ միայն իշխանու­թյան բարձրագույն ներկայա­ցուցիչների հետ: Նա չափա­զանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ: Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգա­մավորական խմբակցության առավել երևացող պատգա­մավորներին:        Վերջիններս հնարավորություն ունեն երե­կոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմե­րուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Ջիլի», «Ջեյնա» և այլ հայտնի […]

Մարությանը 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ». Հրապարակ

Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, և քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ […]

Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է. Արմեն Սարգսյան

Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ: Բոլոր արժեքները եւ արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչեւ նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչեւ տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային […]

Արժանապատիվ վարձատրությունը, լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն մեր քաղաքականության հիմնական առանցքը. ՀՅԴ

Արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։ Ուղերում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ: Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: […]

Այսօր Աշխատանքի միջազգային օրն է

Մայիսի 1-ին շատ երկրներում նշվում է Աշխատանքի օրը (կամ՝ Գարնան եւ աշխատանքի օր), որը միջազգային տոն է եւ ի սկզբանե կրել է «Աշխատավորների համերաշխության միջազգային օր» անվանումը։ 1886թ․ մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել Չիկագոյում՝ առաջ քաշելով 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջը։ Գործադուլը եւ դրան հետեւած ցույցը ավարտվել են ոստիկանության հետ արյունալի բախումով։ 1889թ․ հուլիսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի