22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արժանապատիվ վարձատրությունը, լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն մեր քաղաքականության հիմնական առանցքը. ՀՅԴ

Արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շնորհավորական ուղերձում՝ Աշխատանքի օրվա առիթով։

Ուղերում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ:

Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք եւ պետականություն է կերտել:

Աշխատանքը եղել է եւ շարունակում է մնալ մեր համազգային բարօրրության եւ մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին: Միայն համառ եւ հետեւողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների:

Խիստ առանցքային է պետականության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում: Աշխատանքի արժեւորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը:

ՀՅԴ-ն կարեւորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը եւ համոզված է, որ սա է  արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար եւ համերաշխ հասարակություն կերտելու ուղին:

Սիրելի հայրենակիցներ,

Մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի եւ Աշխատանքի տոն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ