«Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ, նոր ձևաչափ պետք է գտնել». Բախշյան
Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի առջև դրված 6 խնդիրներից հիշեցնեմ առնվազն մեկը․ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը”։ Այսինքն ՀՀ Սահմանադրությունն ասում […]