23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2019

Վարչապետը վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց. Ժամանակ

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարու­նակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի:  Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ըն­կերությունից գնում են ծա­վալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է ար­ժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փո­խում է գազի խտությունը […]

Ֆորսմաժոր կլինի՞: «Սասնա Ծռեր»-ի պլան Բ-ն. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ «Սասնա Ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան Բ»-ին: Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կա­յուն համախոհների մեծ մասը Հայաս­տանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միա­նալ ֆորսմաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի:  Ըստ շրջանառվող […]

«Թքած» ունեն Ազգային ժողովի վրա, «սև թուղթ» են ստացել. Իրավունք

Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտե­սության նախարարությունում կառավա­րությունից «սև թուղթ» են ստացել, որտեղ պաշտոնապես տեղեկացրել են, որ հունիսի 1-ից նախարարությունն այլևս չի գործելու: Ըստ էության, ստացվում է, որ խորհրդարանական երկրում այն կարգի «թքած» ունեն օրենսդիրի վրա, որ չեն էլ սպասում, որպեսզի նրանք ընդունեն կամ չընդունեն կառավարության կառուցված­քի մասին օրենսդրական նախագիծը: Գործադիրում վստահ են, որ իրենց առա­ջարկած […]

Նոր մեծամասնություն՝ նոր վարչապետո՞վ. Իրատես

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլեւ ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը: Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, […]

Նիկոլ Փաշինյանը ցուցում է տվել իր մերձավոր ազգականի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ […]

Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել

Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել: Նրանց տվյալներով՝ երիտասարդությունը կարելի է երկարաձգել՝ օգտագործելով սպերմիդին պարունակող մթերք՝ գրում է newsyou.info-ն: Մասնավորապես իսրայելացի գիտնականները համարում են, որ սպերմիդինով հարուստ մթերքները երկարացնում են կյանքի տոնուսը, կանխում են քաղցկեղը, Ալցհեյմերի, Պարկինսոնի և տարիքային այլ հիվանդություններ: Այդ մթերքների թվում են ոլոռը, սոյան, եգիպտացորենը, թուրինջը, ծլած ցորենը, կապույտ բորբոսով պանիրը:  

Հեղափոխական իշխանությունն իրավապահներին կոչ է արել տապալել սահմանադրական կարգը

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը 1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում […]

Մեկ տարում կիսով չափ նվազել է արտահանումն ու ներմուծումը

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող և արտահանվող պղնձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի