22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2019

Բացեք սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատեք. Մամեդյարովը՝ Երևանին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «տնտեսական հեղափոխության» իրականացման համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն… չորս սահմանակից պետություններից առնվազն երկուսի հետ Հայաստանի ունեցած սահմանները փակ են, դրան զուգահեռ մնացածների հետ էլ խնդիրներ կան: Սա թերևս առաջին քայլն է`հասկանալու համար, որ […]

Ավարտելու ենք մեր սկսածը, մեկ քայլ հետ չի լինելու. պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Երևանն արդեն տեր ունի. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցները պնդում են, որ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ կդառնա 300 մարդ, իրականություն է։ Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանի խոսնակը հերքել էր, որ 300 աշխատակից մնալու է առանց աշխատանքի։ Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ իրենք բոլորն էլ գրանցված աշխատողներ են։ Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին ներկա է նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր […]

Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին սպասվում է կարճատև անձրև: Մարտի […]

Եթե իրենց պատգամավորն ու նախարարը իրար հետ յոլա չեն գնում, դրանից մենք չենք ուրախանում. Էդմոն Մարուքյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Թորոսյանը գրել էր՝ «Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք […]

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին

Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ի տարբերություն երեկվա նիստի, այսօր Ռ. Քոչարյանը մասնակցում է։   Երեկ քննիչն ու դատախազությունը միջնորդության վերաբերյալ կարծիքներ էին հայտնել, այսօր պաշտպանները պետք է ներկայացնեին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական […]

Արմեն Աշոտյանը՝ Արցախի բանակցություններին մասնակցելու հարցի մասին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին: Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:   Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև […]

Ցուցարարներին հրավիրեցին կառավարություն՝ վարչապետի օգնականի հետ հանդիպման

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Լրագրողների հետ զրույցում Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատան հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանը նշեցին, որ իրենց առաջարկն է՝ չբարձրանա պետական տուրքը, կամ էլ խելամիտ լինի փոփոխությունը, բայց […]

ԾԻԳ-ը փակում ենք, տեղը ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. սա լուրջ չի. Փաշինյանը բարկացավ ու հանեց հարցն օրակարգից

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում թեժ քննարկում ծավալվեց կապված գյուղատնտեսության ոլորտում ԾԻԳ-երից մեկը լուծարելու նրա լիազորությունների մի մասը ապահովելու համար նոր կառույց՝ ՓԲԸ ստեղծելու շուրջ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի նշեց, որ Գյուղնախարարության նախագծով առաջարկվում է Գյուղնախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուց հետո նրա գործառույթների մի մասը […]

Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ

Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։ Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի