22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 14, 2019

Ազատվել են սեփական դիմումի համաձայն

Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի: Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերվում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ: Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում […]

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 09:51-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.060աշխարհագրական կոորդինատներով (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

Դառնում եմ գործազուրկ, ձեր հեղափոխությունը ավելի վատ վիճակ բերեց. թեժ կրքեր կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով՝ պայքարում են իրենց աշխատանքի՝ ընտանիքների գոյության իրավունքի համար, ուզում են իրենց ձայնը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վստահ են՝ եթե Փաշինյանն իմանա խնդրի մասին, հաստատ ընդառաջ կգնա իրենց, քանի որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի աշխատել: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, […]

Լավ օրինագիծ, դարձյալ հարյուրավոր գործազուրկներ. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակում: Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետևանքով […]

Ինչ «սեւ կատու» է անցել Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի միջեւ. Փաստ

Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեև նա ԱԽ անդամ չէ։ ԱԽ նիստի […]

Հաջորդը Օղակաձեւ զբոսայգին է. Ժողովուրդ

Երևանի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երևանի քաղաքապետարանը ան­ցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հայտարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինք­նակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատա­րել պահանջը, իսկ մյուսները, ընդհակառակը, երեկ ամեն կերպ […]

Հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման. Մոդեստ Կոլերով, 168 Ժամ

ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն Մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում, խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև: Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը […]

Երկու ամսում պետական պարտքը ավելացել է 20,7 միլիոնով. Ժողովուրդ

ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքն այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 6 միլիարդ 943.6 միլիոն դոլար: Տարեսկզբին ՀՀ պետական պարտքը 6 միլիարդ 922,9 միլիոն դոլար էր, այսինքն` երկու ամսվա ընթացքում այն ավելացել է 20,7 միլիոնով: Այս գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 393.6 […]

Վանեցյանի հաջորդ հանգրվանը. Հրապարակ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ավելի ու ավելի է հակվում դեպի քաղաքականություն։ Հենց այդ ցանկությունների շրջանակում պետք է դիտարկել Արցախում վերջին հայտարարությունը ազատագրված տարածքները բնակեցնելու վերաբերյալ։ Վանեցյանին շատ լավ են վերաբերվում Արցախում, դա էլ կարող է Վանեցյանի քաղաքական հեռանկարին օգտակար ակտիվ համարվել։ Եթե իշխանությանը հաջողվի հաղթել մեդիապատերազմում, կասկած չկա, որ Վանեցյանի հաջորդ հանգրվանը քաղաքականությունն է՝ անկախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի