Այն թեզերը, որոնք գրվել են, հիմնված են ֆինանսական մոդելների վրա, լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրին։ «Այդ ֆինանսական մոդելները ուղղակի կարտացոլվեն այլ ֆորմատներում։ Դրանք կլինեն արտացոլված միջնաժամկետ ծրագրերում և դրանց մասին կխոսենք այլ ֆորմատներում։ Սահմանում չկա, որ կառավարության ծրագրում բոլոր թվերը պետք է արտացոլված լինեն։ Համաձայն եմ վարչապետի հետ, որ կոնցեպտուալ խնդիր […]
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձագանքելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հայտարարությանը՝ ընդգծում եմ, որ՝ Հայաստանի իշխանություններն ամբողջական պատասխանատվություն են կրում Հայաստանի և Արցախի անվտանգային քաղաքականության համար: Եթե մեր պետական շահերը պահանջում են որևէ նոր կոնկրետ գործողություններ, ապա այդ գործողությունների որոշման և իրականացման պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են: Ցանկացած որոշում և գործողություն պետք է […]
Հայկական ատոմային էլեկտրակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Այս մասին նամակով դիմել է Էրիկ Զոհրաբյանը, տեղեկացնում է Իրավունքը: «Դիմում են գրել որովհետև 2018թ․-ից պայքարում են մինչև այսօր աշխատավարձ բարձրացնելու համար և մի տարի է խաբում են։ Տնօրենն ասում է, որ իրենց աշխատավարձը 18 տոկոսով բարձրացրել են ու իրենք համաձայն չեն։ Դա սուտ […]
Հոգնել են, հետո ուժ կհավաքեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում։ Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել», – ասաց նա։ Դիտարկմանը, թե կարծես, հիասթափվել են, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար […]
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ առաջարկելով, որ դատապարտյալների 1 օրը հաշվարկվի 1,5 օր: Նախկին գումարման ԱԺ-ում այս նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, բայց տապալվել էր: Այսօր ԱԺ շենքի մոտ ի պաշտպանություն դատապարտյալների բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ: Ցուցարարներին հանդիպեց Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ […]
Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Մենք կարծում ենք, […]
Այն ժամանակ, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյանից մեջբերում էր անում՝ ասելով՝ «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա…», ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս գրեց՝ մեջբերելով Սեւակ. «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, […]