22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2019

Արյունալի քրոնիկոն. ի՞նչ կապ ունի Ծառուկյանի որդին զինված բախման հետ եւ ո՞ւմ համար են բարեխոսել «վերեւներից»

Մամուլը շարունակում է քննարկել նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, որին ներգրավված է եղել ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին, ով ձերբակալվել է, 7 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ըստ մամուլի՝ զինված միջադեպին ներգրավված է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։  Դեպքի […]

Մեր կառավարությունն Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում որևէ կառավարություն չի վարել. Նիկոլ Փաշինյան

«Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արցախի հարցին չենք անդրադարձել, Արցախ կամ Ղարաբաղ անունը չի շոշափվել։ Ինչ վերաբերում է Ալիևի հետ Դավոսում տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպմանը, ապա արդեն ասել եմ, որ դրանք բանակցություններ չեն, դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում ուղղակի տեղի է ունենում մտքերի փոխանակություն։ Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող եթե կարդա իմ գրառումը և […]

Ինչո՞ւ է մեր երկիրը քոսոտ անվանած ԳԱԱ ղեկավարը շարունակում պաշտոնավարել /տեսանյութ/

Տնտեսագետներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի այսօր հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողների դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք տարբեր պաշտոնյաներ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ստացել են գիտությունների թեկնածուի, դոկտորի աստիճաններ, ինչը չկա այսօր։ «Դուք ուզո՞ւմ էիք մի քանի ամսում պաշտոնյա դոկտոր տեսնեի՞ք, հա»,- հակադարձեց Վարդան Բոստանջյանը։ Թաթուլ Մանասերյանն էլ խորհուրդ տվեց չհամեմատվել վատի հետ եւ ասել, որ կես […]

Նախարարը հարցերին պատասխանելու փոխարեն «լայվ» կմտնի /տեսանյութ/

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քահանային՝ դպրոցից դուրս հրավիրելու հետ կապված իր սկանդալային հայտարարությանն՝ ասաց, որ բոլորը՝ լինի քահանա, ինքը, թե որևէ մեկը, պետք է առաջնորդվի օրենքով: Թե ի՞նչ օրենք է խախտել քահանան դպրոցում, Հարությունյանը չասաց՝ խոստանալով, որ երեկոյան «լայվ» կմտնի այդ թեմայով և կպարզաբանի:

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ նախատեսվում է նաեւ հանդիպում Մնացականյան-Մամեդյարով ֆորմատով։ «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը եւ մաղթում, որպեսզի դրանք լինեն շարունակական։ Այս ուղղությամբ աշխատում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ […]

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

ՍԴ դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին, սակայն դատարանը վարույթ ընդունելը մերժել է Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին […]

Բացառվում է, որ ԿԲ-ում տեսնեք անկապ որեւէ մեկին, որն ուղղակի փողոցից է եկել. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Կենտրոնական բանկի հայտարարությունը, որ գնաճ է կանխատեսվում գալիք տարի։ «Տնտեսական քաղաքականության կարեւորագույն ինստիտուտը հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություններն են, ոչ թե լոկալ, այլ այդ երկու քաղաքականությունների կոորդինացիան։ Հայաստանում ամենակարեւոր շուկայական ինստիուտը եղել է ԿԲ-ն եւ իր ունեցած գործիքաշարով նա կարողանում է իսկապես պահպանել կայունությունը ՀՀ-ի ֆինանսական […]

Բոլորս կցանկանայինք, որպեսզի ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավորինս արագ լիներ, բայց պետք է լինել իրատես. Կարասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: Այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կարասինը: «Մենք հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձ […]

Ինչ եղանակ է սպասվում փետրվարի առաջին օրերին

Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված